Իմ որդիներն այգի են կառուցում, չկառուցե՞ն, էս երկրում ապրելու իրավունք չունեն. Վարդան Հարությունյան

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

Թեև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը տեղյակ չէ տարբեր տոնավաճառների առևտրականների կողմից այսօր Ազգային ժողովի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայից, այդուհանդերձ պնդում է՝  օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն:

«Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով խուսափել հարկերից։ Դա բացառվում է», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Պարոն Հարությունյանը տեղեկացրեց՝ նախորդ շաբաթ հանդիպել են առևտրկանների հետ և նրանց բացատրվել, թե ինչ պետք է անեն։

«Եթե դրանից էլ են խուսափում և փորձում են մանիպուլացիայի միջոցով հարկերից խուսափել, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականացվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ», – ընդգծեց նա։

Ի թիվս այլ հարցերի, Պեկ նախագահն անդրադարձավ նաև իր որդիների բիզնեսներին կառավարության  կողմից տրվող արտոնություններին՝ պնդելով, որ արտոնություններ տրվում են  բոլոր այն ընկերություններին, որոնք դիմում են համապատասխան մարմիններին:

Factor.am- ի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ արտոնություններից հաճախ օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամները կամ մտերիմները, Հարությունյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ասեց, որ պաշտոնյաները իրավունք ունեն, պաշտոնյաների ազգականները իրավունք չունեն: Սահմանափակում կա՞ : Իմ որդիներն այգի են կառուցում, չկառուցե՞ն, էս երկրում ապրելու իրավունք չունեն»:

 

 

 

Շողիկ Գալստյան