Մի մրմռացեք. Տարոն Մարգարյանը դիմեց ավագանու «Ելք» խմբակցությանը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց ավագանու երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ներկա են ավագանու 62 անդամներ, քվորումն ապահովված է, օրակարգում ընդգրկված է տասը հարց` հետագա հինգ տարիների գործունեության մասին:

«Ելք» դաշինքի անդամները հարց հղեցին քաղաքապետին` ինչո՞ւ փողոցների անվանափոխման հարցն օրակարգում ներառված չէ: Որին քաղաքապետը պատասխանեց` «յուրաքանչյուր հարց իր ժամանակին կքննարկվի»: «Երկիր Ծիրանիի»  ավագանու անդամ Մարիա Խաչատրյանը ելույթ ունեցավ նիստի սկզբում՝ նշելով, որ օրակարգում առկա հարցերը չեն վերաբերվում երևանցիների խնդիրներին. «Երևանը կտրտում և սկուտեղի վրա մատուցում եք տարբեր անձանց»:

Այսօրվա նիստին որոշվեց տարածք տրամադրել դերասան Հրանտ Թոխանտյանին հիմնելու` «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը: Հրանտ Թոխատյանն իր ելույթում ասաց, որ «Ելք» դաշինքն ու քաղաքապետարանի աշխատակիցները եղել են շենքի ներսում և տեսել, որ այն վատթար վիճակում է գտնվում. «Եկեք միասին գնանք և ինքներդ ներսից տեսեք, թե ինչ վիճակում է գտնվում շենքը: Դրսից մի նայեք, դրսից գեղեցիկ է: Ծրագիրն իրականացնելու համար պետք է նշեմ, որ անգամ տասը տարին է քիչ: Ես ավագանու անդամներին խնդրում եմ ինձ ավելի երկար ժամանակ տրամադրել, որպեսզի շենքը ծառայի իր նպատակին»:

Հիսունինը կողմ ձայնով որոշումն ընդունվեց, սակայն այն շատ բուռն քննարկվեց: «Ելք» դաշինքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը դիմելով Թոխատյանին ասաց, որ նրա գործունեության բոլոր դրական կողմերը սևացնում է ավագանու Հանրապետական խմբակցության անդամ լինելը: Տարոն Մարգարյանն էլ իր ելույթում հակադարձեց նրան` «Մենք հպարտ ենք, որ Դուք Հանրապետական խմբակցության անդամ եք, իսկ դեմ հանդես եկողներին կասեմ` մի մրմռացեք»:

Այժմ հայտարարվել է ընդմիջում:

 

Մանրամասները՝ տեսանյութում: