Հարկավոր է անվանական մատնանշել բոլոր այդ հանցագործությունների գլխավոր դերակատարներին. Լևոն Բարսեղյանը՝ վարչապետի հրապարակած հռչակագրի մասին

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի հրապարակած հռչակագրի նախագիծը, այնուամենայնիվ, հռչակագրային բովանդակություն ունի և ոչ թե խորքային գնահատականի: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը երկար ժամանակ իշխանություններից պահանջում է, որպեսզի պետության զավթմանը գնահատական տրվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, այսօր հռչակագրի նախագիծ հրապարակեց, որում արձանագրված են 1995 թվականից ի վեր տեղի ունեցած ընտրակեղծիքները, համակարգային կոռուպցիան, թալանը, անցյալի այլ մերժելի երևույթներ:

Լևոն Բարսեղյանը նկատեց, որ հրապարակած հռչակագրում վարչապետը, անհասկանալի պատճառով, խուսափեց հայտարարել, որ պետության զավթում է եղել այդ հանցագործությունների շարանը:

«Ճշմարիտ է, ասվեց, որ այդ նախագիծը լրամշակվելու է առաջարկներով, սակայն վստահ չեմ, որ կա պատրաստակամություն՝ այն ԱԺ-ում ընդունելիք ծավալուն և խորքային քաղաքական գնահատականի վերածելու, որը նաև հատուցման, անցումային մեխանիզմների և զարգացման ուղենիշեր կպարունակի»,- նշեց Բարսեղյանը:

Նրա կարծիքով՝ մասնավորաբար, գնահատականներ պիտի տրվեն ոչ միայն ընտրական համակարգի բռնազավթմանը, այլև կրթության բռնազավթմանը, տնտեսության բռնազավթմանը, պետական և տեղական ինքնակառավարման ամբողջ համակարգի զավթմանը, մարդու հիմնարար իրավունքների համակարգային ոտնահարմանը, անպատժելիությանը, արտագաղթի խթանմանը, հանքահենությանը, լրատվամիջոցների ազատությունների անօրինական սահմանափակմանը և այլն:

«Հարկավոր է անվանական մատնանշել բոլոր այդ հանցագործությունները նախաձեռնողներին և գլխավոր դերակատարներին: Հարկավոր է մատնանշել բարեփոխման ռազմավարական ուղղությունները, հստակ շեշտել, թե որ ոլորտում ինչ պետք է արվի, հատուկ ուշադրություն պիտի հրավիրվի իրավապահ և դատական համակարգերի բոլոր օղակների քննազտմանը և բարեփոխմանը, տնտեսության ազատականացմանը և զավթման հետևանքների վերացմանը, ապօրինի գույքի վերադարձի և հանրությանը հատուցելու մեխանիզմներին, կրթական համակարգի խայտառակ ապականության վերացմանը, այդ և մի շարք այլ ոլորտներում արտակարգ և անհետաձգելի միջոցառումների ծրագրերի գործարկմանը, հանքահենության վերացմանը և ավերակված բնության վերականգնմանը: Պետք է հայտարարվի պետության զավթման որևէ այլ մեխանիզմի բացառման կամ արգելափակման լուծումների որոնման և գործարկման մասին»,- նշեց նա:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ այս ամենը պարունակող որևէ հռչակագիր կամ քաղաքական գնահատական կազմված կլինի անհամեմատ մեծ ծավալով, քան այն, ինչ ընթերցեց վարչապետը. «Սակայն ծավալն այնքան էական չէ, որքան ճշգրտությունը, հաշվենկատությունը, արդարության վերականգնման շեշտադրումը, քաղաքացիներին երկրի երկարաժամկետ զարգացման հստակ և հասկանալի ուղենիշերի մատուցումը»: