ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

Լուրեր

22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ:

«Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն:

Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո սերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերը, որտեղ իր դերն է խաղում նաեւ Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է հսկայական քաղաքական եւ տնտեսական համագործակցության ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաեւ երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման գործընթացը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե’ երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների միջեւ, թե’ բազմակողմ հարթակներում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիս համաձայնել են, որ չնայած դրանց միջեւ առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որեւէ այլընտրանք եւ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագիր եւ հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Նշենք, որ մինչ պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարանների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների»,- ասված է հաղորդագրությունում: