Հեղափոխությունը երկրորդ անգամ ծախում են մարդկանց վրա, սա սպեկուլյացիա է. Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Հայաստանում եղել է հեղափոխություն, և հիմա պետք է պետականաշինության գործով զբաղվել, ստեղծագործական աշխատանք անել: Հիմա երկրորդ անգամ են հեղափոխությունը ծախում մարդկանց վրա, ասում են՝ գիտե՞ք ինչ, քանի որ ՍԴ անդամներին ուզում ենք հանել, ապա ասեք՝ «Այո՛ հեղափոխությանը»։ Երկրորդ անգամ հեղափոխություն են վաճառում, և լուրջ ասելիք չկա հանրությանը։ Սա սպեկուլյացիա է, շահագործում է և երևույթների փոխատեղում։ Մարդանց դու մի բանի համար ես տանում ընտրության, և իրեն ասում ես այլ բան։ Այսինքն՝ ինչ հարց ունես, պետք է ասես հեղափոխություն ու վաճառե՞ս»,- Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են ցույց տալիս իր հաշվարկները, իշխող քաղաքական թիմը, ի վերջո, հանրաքվեի արդյունքում հասնելո՞ւ է իր նպատակին, այն է՝ ՍԴ ներկա կազմի 7 անդամից ազատվելը, թե՞, այնուամենայնիվ, անսպասելի արդյունքի ականատես կլինենք։ Ստեփան Դանիելյանն ասաց՝ եթե վարչական լծակները շատ մեծ լարումով չօգտագործվեն այն մեթոդաբանությամբ, որ մինչև 2018 թվականն է գոյություն ունեցել, ապա անհրաժեշտ քանակի ձայն չի հավաքվի:

«Մարդկանց համար սա անհասկանալի է։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչի համար պետք է գնան ու ինչի համար պետք է քվեարկեն, առավել ևս, որ Սահմանադրության փոփոխությունները շատ քիչ մարդկանց է հասու, շատ քչերն են կարդացել, վերլուծել։ Դա համակարգային փաստաթուղթ է, որը հատուկ գիտելիքներ է պահանջում։ Սա բավականին ծիծաղելի է և նույնիսկ հարցի լեգիտիմությունն է շատ մեծ հարցականի տակ»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ իր գնահատմամբ՝ ինչո՞ւ ընդդիմադիր քաղաքական ուժերը մենակ թողեցին հեռացման շեմին գտնվող ՍԴ անդամներին, ինչո՞ւ դուրս չեկան նրանց պաշտպանելու, փորձելու անել այնպես, որ հանրաքվեն բացասական ելքով ավարտվի, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչու չարեցին դիմադրության փորձ, երևի ճիշտ կլինի՝ իրենց հարցնեք։ Այս իշխանությունը ցանկացած հարց ուզում է ներկայացնել որպես հերթական հեղափոխություն, և ով դրա դեմ է, հակահեղափոխական է։ Ես կարծում եմ՝ եթե իրենք ակտիվ գործունեություն ծավալեին, դա կուժեղացներ այն դիրքը, որ իշխանությունը կշահարկեր, կասեր՝ տեսնո՞ւմ եք՝ հակահեղափոխականները։ Հիմա դա այդքան էլ ակնառու չէ և էմոցիոնալ չէ։ Եթե նախկինները չեն մասնակցում, ապա պարզ չի՝ ինչի՞ն են ասում՝ «Ոչ»։ Նոր հեղափոխություն անելու թեզին ռացիոնալ բացատրություն, կարծես թե, չկա, և դա արդեն չի աշխատում»,- ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան