ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական զենքի գնորդների դեմ

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2018-ի հունվարի 29-ից Միացյալ Նահանգները սկսելու է պատժամիջոցներ կիրառել մասնավոր ընկերությունների եւ անձանց դեմ, ովքեր Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների եւ անձանց հետ «էական գործարքներ» կունենան. գրում է VOA-ն:

Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիր մարմինն արդեն կազմել է այն անձանց եւ ընկերությունների ցուցակը, որոնք ռուսական անվտանգության ոլորտի մաս են հանդիսանում եւ որոնց հետ գործարքը կարող է հանգեցնել պատժամիջոցների.

«Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարգադրել է Պետքարտուղարությանը հանրության համար ուղեցույց մշակել, որտեղ թվարկված կլինեն անձինք եւ ընկերություններ, որոնք Ռուսաստանի Դաշնության անվտանգության կամ հետախուզական ոլորտների մասն են»:

The New York Times թերթի կողմից հրապարակված ցուցակի նախնական տարբերակում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ ռուսական ընկերություն, այդ թվում հրթիռային համակարգեր արտադրող Ալմազ Անտեյ ընկերությունը, Կալաշնիկով եւ Ուռալվագոնզավոդ զենքի արտադրողները, ինչպես նաեւ Սուխոյ եւ Տուպոլեվ ռազմական ինքնաթիռներ արտադրող կորպորացիաները:

Նյուերթի խոսքով, ամբողջական ցուցակը հրապարակվելու է արդեն մոտ օրերս, իսկ մինչ այդ, այն ներկայացվել է Միացյալ Նահանգների կոնգրեսականներին: Հիշեցնենք, հենց Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պարտավորվել է պարբերաբար ներկայացնել Ռուսաստանի պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, որոնց հետ սերտ համագործակցության համար ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիներ կամ ընկերություններ կարող են պատժամիջոցների ենթարկվել:

«2018-ի հունվարի 29-ից օրենքը կպահանջի, որ պետքարտուղարը որոշակի պատժամիջոցներ ընդունի ընկերությունների դեմ, որոնք նախապես տեղյակ լինելով, էական գործարքներ կկնքեն ցուցակում ընդգրկված անձանց կամ ընկերությունների հետ»:

Ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, պատժամիջոցներից կարող են խուսափել այն անձինք եւ ընկերությունները, որոնց գործարքները նշված ցուցակի ներկայացուցիչների հետ ուղղված են լինելու միայն քաղաքացիական նպատակներով օգտագործման եւ ԱՄՆ-ի շահերին չհակասող նպատակներով:

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը որոշել է մի շարք բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել եւ արգելել ԱՄՆ-ից խոզի մսի ներկրումը Ռուսաստան: