Լոռու մարզում ապօրինի անտառահատումների հանցավոր դեպքերով մի քանի անգամ ավելի շատ գործեր են դատարան ուղարկվել և անձինք դատապարտվել

Լուրեր

02.03.2026 | 23:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաներգիայի անջատումներ կլինեն
02.03.2026 | 23:30
«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբ․ Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում
02.03.2026 | 23:22
Արհեստական ​​բանականությունը խորհուրդ է տալիս միջուկային հարված հասցնել պատերազմի ավարտի համար. հետազոտություն
02.03.2026 | 23:19
FlyOne Armenia-ն Մասկատ-Երևան հատուկ չվերթ կիրականացնի
02.03.2026 | 23:11
Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան
02.03.2026 | 23:04
Մեղրիում հայտնաբերվել է շուրջ 30 կգ թմրամիջոց
02.03.2026 | 22:58
Հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից. Փաշինյան
02.03.2026 | 22:43
Կատարը Իրանից թռչող 2 Սու-24 է խոցել
02.03.2026 | 22:26
Բաքվում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով
02.03.2026 | 22:25
Եվրաբասկետ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Բուլղարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 22:14
Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրականացրել է առաջին ուղևորատար չվերթները
02.03.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի սկսել Իրանին լուրջ հարվածներ հասցնել, նաև «հարվածների մեծ ալիք» խոստացել
02.03.2026 | 21:51
ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը
02.03.2026 | 21:48
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կմեծացնի իր միջուկային զինանոցը
02.03.2026 | 21:37
Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարաքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %ով պակաս։

«Բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 38 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով կամ 280%-ով, իսկ անձանց թիվը՝ 30-ով կամ 300%-ով։

Ավելին, հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև դատարանում ավարտված քրեական գործերի թիվը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված քրեական գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 27 քրեական գործ՝ 29 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ 7 անձի վերաբերյալ: Այսինքն աճը կազմել է մոտ 4 անգամ:

Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում միայն Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը պատճառված շուրջ 322 մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում 12.5%-ով։ Վերականգնվել է 3մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև քննությունների համակողմանիության ապահովման հացրում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող յուրաքանչյուր քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում առերևույթ հանցավոր արարաքներին անտառային տնտեսություն վարող պատասխանատու պաշտոնատար անձանց՝ այս կամ այն կերպ հնարավոր ներգրավվածությանը:

Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քննվող 2 քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պարզել է, որ մի դեպքոմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, մյուս դեպքում «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունքի հետևանքով ինքնությունը չպարզված անձինք իրականացրել են մեծածավալ ապօրինի հատումներ, որոնց հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջինի դեպքում 5․6մլն ՀՀ դրամի, երկրորդի դեպքում 23 մլն ՀՀ դրամի վնաս։ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր, ընթանում է նախաքննություն։

Մեջբերված օրինակները եզակի բնույթ չեն կրել: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ապօրինի անտառահատումների շրջանակներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, որոնց մեծ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածների հատկանիշներով: Մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Փամբակի անտառպետության անտառապետին, նույն անտառպետության անտառապահին, «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահին։

Դատարան է ուղարկվել ապօրինի անտառահատումների հետ կապված կոռուպցիոն բնույթի 2 գործ՝ 3 անձանց նկատմամբ, որոնցով դատաքննությունն ընթացքի մեջ է։

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով»,- ասված է հաղորդագրությունում: