Այստեղ գնդակահարել են իմ միակ զավակին․ Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 12 տարի է անցել։ Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հաճախակի է լինում Մեսրոպ Մաշտոց – Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում։ Գիտի այն տեղը, որտեղ 30-ամյակը չբոլորած որդուն սպանել են․ «Այստեղ գնդակահարել են իմ միակ զավակին։ Հիշում եմ այդ օրը՝ 2008 թվականի մարտի 1-ը»։

Սարգիս Քլոյանը զանգել է որդուն՝ անպատասխան․ հետաքրքրվել է անցնող-դարձողներից՝ չե՞ն տեսել, բացասական պատասխանների հետ լսել է նաև, որ վիրավորներ ու զոհեր կան, բայց չէր էլ կարող ենթադրել, որ Գոռը՝ որդին, նրանց մեջ է։

Այստեղ՝ Մաշտոցի պողոտայի վերևի հատվածում արյան լճակ է տեսել՝ զգալով, որ որդու արդյունն է։ Այդ պահին քաղաքի կենտրոնում պայթյուններ էին․ «Մի գրանատ տրաքեց Գրիգոր Լուսավորիչ փողոցում, վերևից լուսարձակող փամփուշտներով կրակոցներ էին, և սադրիչները երիտասարդներին տարան կրակի բերան։ Մեծերով մնացինք Մյասնիկյանի արձանի մոտ և հետևում էինք ղեկավարությանը»։

Գոռ Քլոյանը կյանքի վերջին վայրկյաններն անցկացրել է «3-րդ հիվանդանոցում»՝ մահացու վիրավորվելով «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումից։

Հայրը՝ Սարգիսը, հասցրել է որդու վերջին շնչին: «Հիվանդանոցում դեռ արհեստական շնչառության տակ էր իմ որդին, վիրահատության ժամանակ այդ գազային նռնակը նոր պայթել է։ Եթե լիներ ռազմական բժիշկ, իմ տղան միգուցե փրկվեր»,- եզրակացնում է Սարգիս Քլոյանը։

Արհեստական շնչառության սարքը միացրած բժիշկներն արել են ամենը՝ փրկելու կյանքը․ «Ժամը 5-ին ինձ ասին՝ քո որդին մահացել է»։

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության որոշմամբ Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարող տարածքում, կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Ռոբերտ Անանյան