«Ծեծում էին, ստիպում՝ Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ ցուցմունք տալ»․ Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ և Վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

Factor.am-ը զրուցել է Մարտի 1-ից հետո զանգվածային անկարգությունը կազմակերպելու համար դատապարտված Կարեն Թարխանյանի հետ։

Նա ասաց, որ մարտի 2-ին իրեն բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ, իր պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով մի աչքն այլևս չի տեսնում:

«Ինձ հորդորում էին ցուցմունք տալ Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ, որ իբր մոլորյալ ենք։ Միլպետն էր ասողը՝ Արթուր Մեհրաբյանը»,- պատմեց Թարխանյանը։

Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը եղել է շինծու, այժմ ակնկալում է, որ կարդարացվի։

Բացի այդ, ըստ Թարխանյանի, իրեն Ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու հետևանքով աչքի տեսողությունը կորցրել է, հիմա գործը ընթացքի մեջ է, որպեսզի տուժող ճանաչվի և փոխհատուցում ստանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան