Դա անարգանք է Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հասցեին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցը պատշաճ քննության չի արժանանալու: Այս մասին այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն, ըստ Փաշինյանի, ունեցել է կազմակերպիչներ, ինչը պաշտոնական վարկած է, քանի որ այդ մասով քրեական գործից անջատված մաս կա:

Ընդդիմադիր քաղաքական գործիչն ասում է՝ այդ վարկածը պատշաճ կերպով չի ուսումնասիրվում և քննության առարկա չի դառնում։

Լրագրողի հարցին, թե համակարծի՞ք է Արա Բաբլոյանի դիրքորոշման հետ, որ Հոկտեմբերի 27-ը Հայաստանի զարգացման և առաջընթացի վրա լուրջ ազդեցություն չի ունեցել,  Փաշինյանը դա համարեց ծիծաղելի միտք:

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ Հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից: Որևէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են և կարծում եմ՝ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից: Երկրի զարգացման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է: Հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն դաշինքի» շուրջ»,- հավելեց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: