Հայտնի են ՀՀ ԱԺ նոր նախագահի ու տեղակալների թեկնածուների անունները. ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

 ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն, նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է շատ բազմափորձ Արա Բաբլոյանի թեկնածությունը, տեղակալների պաշտոնում` արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և իմ` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանը», – ասել է Է. Շարմազանովը:

ՀՀԿ-ն վաղը կայանալիք ԱԺ նիստում առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել և դարձնել 9-ը։ Հանրապետականին բաժին կհասնի 6 հանձնաժողով։

Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը։