Մալազիայի 94-ամյա վարչապետը հրաժարական է տվել
Քաղաքականություն
24.02.2020 | 22:02Մալազիայի 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է CNN-ը: Նա պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել Մալազիայի թագավորին: Դեռ հայտնի չէ՝ ով կլինի երկրի հաջորդ վարչապետը։
Նշենք, որ Մահաթհիր Մոհամադը որպես Մալազիայի վարչապետ պաշտոնավարել է 1981-2003 թվականներին, ապա կրկին ստանձնել պաշտոնը 2018-ի ընտրություններից հետո։