Ընդամենը անակնկալ են մատուցել. Վահրամ Բաղդասարյանը՝ Սիսիանի քաղաքապետի ծննդյան օրվա տեսանյութի մասին

Լուրեր

13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

«Քնա՞ծ են, որ երեք ամիս հետո են հիշում ծննդյան օրվա մասին կամ ընտրություններից մի շաբաթ առաջ»,- այս մասին այսօր խորհրդարանում անդրադառնալով Սիսիանի քաղաքապետի ծննդյան տարեդարձը նշելու շուրջ ծավալված քննադատություններին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյանը հիշում է, որ իր 15- ամյակն էլ մեծ շուքով նշվել է: «Մի օր էլ ինձ կշահարկեն, որ 15 տարեկանն էս ինչ ճոխ է նշել Վահրամ Բաղդասարյանը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա համոզմամբ՝ Սիսիանի քաղաքապետին պարզապես անակնկալ են մատուցել:

Նշենք, որ երեկ համացանցում բուռն քննարկվում էր Սիսիանի քաղաքապետ, Հանրապետական Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա՝ ապրիլի 28-ի մասին տեսանյութը: Տեսանյութում քաղաքապետարանի աշխատողները քաղաքապետի նկարով շապիկները հագներին, փուչիկներով, ծափերով քաղաքապետարանի շենքում նշում էին Սարգսյանի ծննդյան օրը:

Այսօր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց համացանցում տարածված տեսանյութին, որն, ի դեպ, ջնջվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

«Սրանով լրջորեն պետք է զբաղվի Կառավարությունը, համայնքապետարանը. Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չէ, քաղաքապետարանի աշխատողներին սեփական լուսանկարով վերնաշապիկներ հագցնելու տեղ չէ: Սա լուրջ խնդիր է, ու ես զարմանում եմ, որ այդ վիդեո սյուժեն պտտվում է սոցիալական ցանցերով ու Կառավարության կողմից որևէ արձագանք նշյալ ոդևիլին չկա»,- նշել էր Նաիրա Զոհրաբյանը:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, այդ թվում՝ Սիսիան քաղաքում: Առաջադրվել են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը, որ նաև գործող քաղաքապետն է, և ԲՀԿ կուսակցությունից Կարեն Համբարձումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Շողիկ Գալստյան