«Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա». վարչապետը մոտ օրերս այս հարցով խորհրդակցություն կկազմակերպի

Լուրեր

15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Կառավարության ղեկավարի հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր: «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: 

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության: Այսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգը: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի, որ դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով և այլն»,-նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը հայտնել է, որ մոտ օրերս այդ նպատակով կկազմակերպի խորհրդակցություն. «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»: