Դուք ի՞նչ խղճով եք Պաշտպանության նախարարության պատվոգիր ստացել. Վիգեն Սարգսյանը հակադարձեց «Ելք»-ի պատգամավորների քննադատություններին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ փորձում են պրիմիտիվացնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նախագծի քննարկման ընթացքում եզրափակիչ ելույթում կրկին պնդեց՝ իրականում առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է:

«Այն լուծում է տարիների, տասնամյակների ընթացքում լուծում չգտած հարցեր թե՛ սպաների, թե՛ պայմանագրային զինծառայողների, թե՛ ժամկետային ծառայության անձնակազմի համար: Այն տալիս է սոցիալական պաշտպանության լուրջ երաշխիքներ, բովանդակային լիցք է հաղորդում արտոնությունների ինստիտուտին՝ Զինված ուժերում ծառայությունը դարձնելով սոցիալական վերելակ տասնյակ հազարավոր մեր երիտասարդների համար»,- շեշտեց ռազմական գերատեսչության ղեկավարը:

Սարգսյանն իր ելույթում առանձին-առանձին անդրադարձավ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների քննադատություններին: «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը այստեղ չի (Էդմոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէր- խմբ.) այդքան անձնական օրինակներ բերեց, անընդհատ իմ կոմֆորտից էր խոսում, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում: Ինքն արդյոք իր ֆրակցիայի գործընկերներից հարցրե՞լ է՝ կոմֆո՞րտ են զգում, երբ օգտվել են տարկետման իրավունքներից, չեն ծառայել բանակում: Հասկանում եմ՝ պարոն Միրզոյան, (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.), որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ, բայց զարմանում եմ՝ ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, Ձեր ո՞ր արածի համար: Ուզում եմ պարոն Մարուքյանին շատ հստակ հարց տալ՝ ինչպե՞ս է ստացվել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: էդ ժամանակ հեռահար կրթություն չկար, եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել: Էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել»,- դիմելով ընդդիմադիրներին ասաց նախարարը:

Նշենք, որ վաղը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության։
 
Մանրամասները՝ տեսանյութում: