Մութ պայմանավորվածությունները իշխանության պրակտիկայի արդյունքն է. Էդմոն Մարուքյանի պատասխանը՝ Վիգեն Սարգսյանին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Իշխանության մեջ երբևէ չլինելով՝ մութ պայմանավորվածությունների հնարավորություն չեմ ունեցել»,- Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով Վիգեն Սարգսյանի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած հարցադրմանը, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պաշտպանության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկան ընթացքում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին մասնավորապես ասել էր. «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը այստեղ չի (Էդմոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէր- խմբ.) այդքան անձնական օրինակներ բերեց, անընդհատ իմ կոմֆորտից էր խոսում, պարոն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում: Ինքն արդյոք իր ֆրակցիայի գործընկերներից հարցրե՞լ է՝ կոմֆո՞րտ են զգում, երբ օգտվել են տարկետման իրավունքներից, չեն ծառայել բանակում: Հասկանում եմ՝ պարոն Միրզոյան, (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.), որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ, բայց զարմանում եմ՝ ի՞նչ խղճով եք ստացել Պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո, Ձեր ո՞ր արածի համար: Ուզում եմ պարոն Մարուքյանին շատ հստակ հարց տալ՝ ինչպե՞ս է ստացվել, որ ինքը զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում: էդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել»:

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ մութ պայմանավորվածությունները հատուկ են իշխանությանը: «Եթե կա մի մարդ, որը վիճարկում է իմ կրթություն ստանալու իրավունքը կամ մնացած բաները, կարող է դիմել դատարան և վիճարկել»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի համար հասկանալի է՝ նախարարը գուցե արխվիներն է ուսումասիրել, սակայն ինքը որևէ խնդիր չի տեսնում, որովհետև շատ լավ է պատկերացնում և՛ ծառայությունը, և կրթությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան