Պաշտպանության նախարարը գործադրում է բոլոր ջանքերը՝ ուժեղ, կայուն բանակ ունենալու համար. Քրիստինե Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ

– Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի 5-րդ օրն է, այս օրերին ամենաշատ հնչած հարցը՝ ինչո՞ւ չփոխեցիք ամբողջ Սահմանադրությունը, այլ միայն մեկ դրույթ: Անձերից շտապ ազատվելու խնդի՞ր կար:

– Անձերի հետ կապված, բնականաբար, որևէ խնդիր չկա, բազմիցս բացատրել ենք, բացատրել են մեր իրավաբանները, որ պետք է համապատասխանեցնել Սահմանադրությունը և գործող մարմինը: 2015 թվականին Սահմանադրություն է փոփոխվել, և պետք է Սահմանադրական դատարանը և նրա բոլոր անդամները համապատասխանեն այդ գործառույթին: Այս ամենն արվում է նրա համար, որպեսզի ունենանք լեգիտիմ Սահմանադրական դատարան։

– «Այո»-ի ու «Ոչ»-ի ճամբարները բավականին պասիվ են, սա արդյո՞ք բացասական չի ազդի հանրաքվեի արդյունքների վրա: Կկարողանա՞ք  650 հազար «Այո» ապահովել:

– Պասիվ չենք, աշխատանքներ տարվում են: Փետրվարի 25-ին մենք դրամահավաք-երեկո կունենանք, որի ընթացքում նաև կհայտարավի «Այո»-ի լոգոյի հաղթողի անունը։

– Տիկի՛ն Պողոսյան, եթե «Այո»-ն հաղթի ու ՍԴ կազմը փոխվի, քննարկե՞լ եք, թե ովքեր պիտի փոխարինեն Հրայր Թովմասյային ու վեց անդամներին: Գագիկ Ջհանգիրյանի անունն էր շրջանառվում, նման քաղաքական որոշում ունե՞ք:

– Ես արդեն երկրորդ անգամ եմ լսում պարոն Ջհանգիրյանի անունը: Ես չեմ լսել, համենայնդեպս՝ չեմ մասնակցել որևէ քննարկման, որի ժամանակ նրա թեկնածությունը քննարկվի։ Ինչ վերաբերվում է թեկնածուներին, ապա նրանց պետք է առաջադրեն դատական խորհուրը, նախագահը և կառավարությունը։ ԱԺ-ն այն կառույցն է, որը պետք է ընտրի, հետևաբար՝ մենք չենք, որ պետք է առաջարկենք։

– Բանակում վերջին երկու ամսում ոչ մարտական գործություններից 13 զոհ ունենք: Ողեբրագական դեպքերը բացառելու համար ի՞նչ եք արել:

– Զոհերից չորսը դժբախտ պատահարի հետևանք էր, ունենք զոհեր, որոնց մասով քրեական գործեր են հարուցվել: Եղան պաշտոնանկություններ, որոնց մեջ կային մարդիկ, որոնք պետք է ամիսներ առաջ պաշտոնաթող արվեին։

– Ովքե՞ր։

– Պաշտոնանկ արված մարդիկ, ՌՈ պետը… չեմ ուզում մանրանալ, թե ինչի արդյունք է սա, քանի որ սա քաղաքակրթական հարց է: Մենք խնդիր ունենք՝ մանկապարտեզից դպրոց, բուհ և բանակ։ Իսկ բանակում պետք է շատ աշխատանք տարվի զինվորի հետ, զինվորը, որը բանակում է, պետք է սպայի համար լինի զավակ նման: Ամենակարևորը, եթե լինում են դեպքեր՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա, պիտի պատժվեն: Եթե շատ խիստ պատժվեն, ապա հաջորդ անգամ կիմանան, թե նման քայլի դեպքում ինչ պատժի կարժանանան։

– Այլ պաշտոնանկություններ նախատեսվո՞ւմ են, խոսվում էր ԳՇ պետի, պաշտպանության նախարարի մասին։

– Ես նման լուրեր չունեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախարարը, կարծում եմ, ամեն ինչ անում է, որպեսզի մենք ունենանք հզոր, ուժեղ, անվտանգ բանակ։ Այդ հարցով մենք ևս նրա թիկունքին ենք։

– ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ է բանակի ու զոհերի մասին խոսել, նա ասել էր, որ բանակը փիառվելու տեղ չէ, և որ դասալիքները, անկախ նրանից՝ հիմա պատգամավո՞ր են, թե՞ նախարար, չպետք է հնարավորություն ունենան զորամասեր մտնելու համար:

– Ինչ է նշանակում՝ դասալիքներ: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր խուսափել են բանակից, պատասխանատվության են ենթարկվել, բոլոր նրանք, որոնք օրենքով են ազատվել, այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը: Իսկ բանակում մուտք ունենալ-չունենալու վերաբերյալ… ԱԺ պատգամավորները նման իրավունք ունեն և իրենց լիազորությունների մեջ է մտնում այցելել զորամասեր և հասկանալ՝ ինչի անհրաժեշտություն կա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան