ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում hոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին ու ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կողմից` Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համագործակցությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման բազմաթիվ մասնակիցների թվում էին 40 կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի անդամներ, օտարերկրյա պետությունների դեսպաններ, ԱՄՆ արևմտյան ու արևելյան ափերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը, Առևտրի դեպարտամենտի Եվրոպայի հարցերով փոխտեղակալ Դեյլ Տաշարսկին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին:

Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորագույն ուղղություններին` շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի Հայկական հանձնախմբին երկկողմ համագործակցության ոլորտում ներդրած զգալի ավանդի համար: Ընդունելությանը ելույթով հանդես եկան ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ինչպես նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Թուլսի Գեբըրդը, Ջեքի Սփիըրը, Ֆրանկ Փըլոնը ու Բրեդ Շերմանը:

Երեկոյի ընթացքում «Հայաստանի նոր անուններ» փառատոնի դափնեկիր պատանի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական ու դասական ստեղծագործություններ: