«Սա պարգևների սովորական հանձնում չէ, այլ պետության վերաբերմունքն է՝ մարզիկների նկատմամբ». ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպորտի զարգացումը մեր առաջնահերթություններից է: Ուրախ եմ, որ օլիմպիական այս տարում նման նախաձեռնություն ենք իրականացնում: Այս մասին այսօր՝ տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը նշեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Պետությունը տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է դարձնում մեր մարզիկներին: Այս միջոցառումը պարգևների սովորական հանձնում չէ, այլ, առաջին հերթին, պետության վերաբերմունքը՝ մարզիկների նկատմամբ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան