Մի Սահմանադրական դատարանի պատմություն կամ չճանաչված ընտրակեղծիքների քրոնիկոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

24-ամյակը բոլորած Սահմանադրական դատարանի ու նրա անդամների անունը այս օրերին հիշատակվում է ավելի հաճախ, քան որևէ այլ տարի։ Լիազորությունների դադարեցման վտանգի տակ են հայտնվել 9 անդամներից 7-ը՝ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Արայիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան, Հրանտ Նազարյան, Արևիկ Պետրոսյան։ 2018 թվականին ՍԴ-ն հրաժեշտ տվեց 1996 թվականից պաշտոնավարող նախագահ Գագիկ Հարությունյանին, որը մինչ այդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի փոխնախագահն էր։ 2018-ի մարտին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին ընտրեցին ՍԴ նախագահ։ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության զավթման փաստով։ Կազմի հեռացման վտանգի տակ հայտնված ՍԴ անդամները հայտարարում են, որ գործել են անկախ, չեն դակել կեղծված ընտրությունների արդյունքները՝ հօգուտ իշխանության, սակայն ՍԴ-ի պատմությունը ցույց է տալիս բոլորովին այլ բան։

1996 թվականի նախագահական ընտրություններ

1996 թվականից ի վեր Սահմանադրական դատարանի մասին հասարակությունը հիշում էր, երբ հերթական անգամ կեղծվում էին նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանցի ընտրողը առաջին անգամ հայացքը ուղղեց ՍԴ-ի կողմ 1996-ին, երբ Հայաստանը երկրորդ անգամ ընտրել էր նախագահ։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի գնացող Լևոն Տեր-Պետրոսյանի առանցքային հակառակորդը ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն էր։ Պաշտոնական արդյունքներով ընտրողների 51․57%-ը ձայն էր տվել Տեր-Պետրոսյանին, իսկ ընտրողների 41․29%-ը կամ կես միլիոնից ավելի մարդ քվե էր տվել Վազգեն Մանուկյանին։ Նա և 1%-ի շեմը չհաղթահարած թեկնածու Աշոտ Մանուչարյանը դիմեցին ՍԴ՝ վիճարկելով արդյունքները։ Բարձր դատարանը երկու ամիս անց մերժեց ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը։

1998 թվականին Քոչարյանը՝ նախագահի թեկնածու

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Հայաստանը կանգնեց նոր նախագահ ընտրելու խնդրի առաջ։ Սահմանադրական դատարանը քաղաքական գործընթացների այս էտապում երևաց արդեն ոչ թե իբրև ընտրությունների լեգիտիմությունը ստուգող արբիտր, այլ կայացրեց քաղաքական շատ կարևոր մեկ այլ որոշում։ 1997 թվից Տեր-Պետրոսյանի որոշմամբ Հայաստանի վարչապետ դարձած Ռոբերտ Քոչարյանը 1998-ին առաջադրվեց նախագահի թեկնածու և թիվ 1 պաշտոնի համար պայքարելու էր Կարեն Դեմիրճյանի հետ։ Սակայն Քոչարյանի առաջադրմանը դեմ արտահայտվողները փաստարկ էին բերում այն, որ նա չճանաչված ԼՂՀ քաղաքացի է, վերջին 10 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում, իսկ արցախցիները 96-ին չէին ընտրել ՀՀ-ի նախագահ։ Վճռորոշ խոսքը Գագիկ Հարությունյանի գլխավորած ՍԴ-ին էր, որը գտավ, որ Քոչարյանն իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին։ Երկրորդ փուլում պարտված թեկնածու հայտարարված Կարեն Դեմիրճյանը չդիմեց ՍԴ-ին։

2003 թվականի նախագահական ընտրություններ

Ի տարբերություն հոր՝ Կարեն Դեմիրճյանի, 2003 թվականին Սահմանադրական դատարանում նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Պաշտոնական տվյալներով՝ ընդդիմության առանցքային թեկնածուն Ռոբերտ Քոչարյանից կրկնակի քիչ ձայն էր հավաքել՝ 32․2%: Ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքար՝ ընդդեմ կեղծիքների։ Լայնամասշտաբ և զանգվածային կեղծիքների մասին փաստում էր ՍԴ ներկայացված 1617 էջ փաստաթղթերի տրցակը։ ՍԴ-ն, սակայն, անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանին նախագահ ճանաչելու ԿԸՀ որոշումը, իսկ կեղծիքների առկա փաստերն ուղարկեց Դատախազություն՝ ուսումնասիրության։ Միաժամանակ, ՍԴ-ն առաջարկեց ԱԺ-ին ու նախագահին մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե՝ իբրև հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ ՍԴ-ի առաջարկը Քոչարյանը թողեց թղթի վրա և հանրաքվեն չկայացավ։

2008 թվականի նախագահական ընտրություններ

Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ու զոհերից 3 օր անց Սահմանադրական դատարանը սկսեց քննել պաշտոնապես նախագահական ընտրություններում պարտված, բայց դրա արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումները։ Արտակարգ դրության պայմաններում ՍԴ-ի շենքը պահպանում էին զինված ստորաբաժանումները։ Չնայած ՍԴ դիմած Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ու Վահե Գրիգորյանի բերած փաստերին, որ ընտրախախտումները եղել են կազմակերպված, զանգվածային, Հ1-ն ու մնացյալ 8 հեռուստաալիքները Սերժ Սարգսյանին բացառապես դրական, Տեր-Պետրոսյանին՝ բացասական լույսի ներքո են ներկայացրել, մարտի 8-ին դատարանի անդամ Հրանտ Նազարյանի հրապարակած վճռով Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿՀԸ որոշումը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ։ Այսպիսով, ՀՀԿ-ն ամրապնդեց իշխանությունը Հայաստանում։

2012 թվական խորհրդարանական ընտրություններ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանում վիճարկեց նաև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Մայիսի 31-ին Գագիկ Հարությունյանի գլխավորած բարձր ատյանը մերժեց դիմող ՀԱԿ ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի դիմումը և ուժի մեջ թողեց ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։ Ընդդիմադիր ՀԱԿ-ը փաստարկներ էր ներկայացրել առ այն, որ ընտրությունների արդյունքը չի արտացոլում ընտրողների ազատ կամքը, ընտրական գործընթացն անցել է Սահմանադրության ու օրենսդրության զանգվածային խախտումներով, պետությունը չի երաշխավորել կրկնաքվեարկությունների բացառման պահանջը, կոպտորեն խախտվել է քաղաքական ուժերի միջև հավասար մրցակցության սահմանադրական և օրենսդրական պահանջը։

2013 թվականի նախագահական ընտրություններ

2013-ին նախագահի ընդդիմադիր թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն էր։ Պաշտոնական տվյալներով նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը՝ 861 000 ձայնով, իսկ պարտված հայտարարված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին քվե էր տվել 539 000 քաղաքացի։ Պարտված թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ-ում վիճարկեցին ԿԸՀ-ի որոշումը, ըստ որի՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ Բաժանվել է ընտրակաշառք, կիրառվել է վարչական ռեսուրս՝ ընդդիմադիրների փաստարկներն էին։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ մերժեց ընդդիմությանը՝ նպաստելով Սերժ Սարգսյանի՝ երկրորդ ժամկետում պաշտոնավարմանը։

2015 թվականի սահմանադրական հանրաքվե

Ըստ ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը միտված 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն ևս վիճահարույց գնահատվեց՝ ընտրակեղծիքներ, կրկնաքվեարկություններ։ Դեկտեմբերին կայացած քվեարկությամբ Հայաստանում փոխվում էր 2005-ին ընդունված Սահմանադրությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ին չհաջողվեց ԱԺ-ում հավաքել 27 պատգամավորի ստորագրություն՝ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար։ Իշխող Հանրապետականից բացի, նախաձեռնությանը չէին միացել նաև «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը: Իսկ դեկտեմբերի 18-ին ՍԴ աշխատակազմի ղեկավարը չընդունեց ՀԱԿ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի բերած փաստաթուղթը, համարելով, որ փաստաբանն իրավասու անձ չէ։ 2015-ի վիճահարույց Սահմանադրությունը ուժի մեջ է մինչև օրս։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններ

«Խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իր կամքն ազատորեն չի արտահայտել․ երկրով մեկ գործել է ընտրողներին ահաբեկելու, հօգուտ իշխող Հանրապետականի վարչական ռեսուրսի չարաշահման համակարգ, բաժանվել է ընտրակաշառք»,- այսպիսի փաստարկներով էր ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը 2017 թվականին դիմել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Ընդդիմադիր ուժը փաստարկների փաթեթում ընդգրկել էր ինչպես ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպի աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունը, այնպես էլ 114 ուսուցիչների ձայնագրված խոստովանությունն այն մասին, որ ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքում։ Ապրիլի 28-ին ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը՝ ընտրությունները ճանաչելով լեգիտիմ։ Ու չնայած հանգամանքին, որ պաշտոնապես 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն հավաքել էր 49 % ձայն, ընդամենը 1 տարի անց հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացված Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։

Այսպիսով, անկախ Հայաստանում Սահմանադրական դատարանը ոչ մի անգամ չի ընդառաջել ընդդիմությանը ու չի ճանաչել ընտրությունների կեղծումը։

Ապրիլի 5-ին նշանակված է հանրաքվե։ Ընտրողների առաջ դրված է մեկ հարց՝ կասեցնե՞լ, թե՝ ոչ Սահմանադրական դատարանի 7 անդամի լիազորությունները։

Ռոբերտ Անանյան