Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է դանիացի խորհրդարանականների հետ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների հետ:

«Դանիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներն ու Թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումները: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ տարածաշրջանային խնդիրներին:

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկատվություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը` այն բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, ինչպես նաեւ կարեւորել է Դանիայի հավասարակշիռ եւ անաչառ դիրքորոշումը եւ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Դանիական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին: Շնորհակալություն հայտնելով Դանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այն հանդիսանում է երկկողմ համագործակցության իրավական հիմքը, հայկական կողմն արդեն իսկ ներկայացրել է դրա իրագործման ճանապարհային քարտեզ եւ ակնկալում է, որ Դանիան իր գործուն աջակցությունը կբերի այդ փաստաթղթում արտացոլված բոլոր ոլորտներում: Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուտափույթ մեկնարկը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ բարեխղճորեն կատարել է այն ապահովելու բոլոր նախապայմանները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի: Դանիացի խորհրդարանականների խնդրանքով հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին: Խոսվել է նաեւ Հայաստանի երկու հարեւան երկրների՝ Իրանի եւ Վրաստանի հետ սերտ հարաբերությունների մասին: Առանձին քննարկման թեմա է դարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայության փաստը եւ դրա անդրադարձը տարածաշրջանային համագործակցային ծրագրերի հեռանկարների վրա:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի մասին` հայկական կողմը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Դանիական կողմը խոստացել է օժանդակություն ցուցաբերել ժողովրդավարական ձեռբերումներն ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում: