Ադրբեջանում հետընտրական ճգնաժամը խորանում է. ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են, իշխանության ճնշումները՝ ավելանում

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունը գնալով աճում է, հետընտրական ճգնաժամը՝ խորանում: Գրեթե ամեն օր ընդդիմադիր գործիչներն ու պատգամավորի թեկնածուները բողոքի ակցիաներ են կազմակերպում: Հերթականը տեղի է ունեցել նախօրեին: Պատգամավորի մի խումբ թեկնածուներ, այդ թվում՝  Խալիդ Բաղիրովը, Նուրլանա Ջալիլին և Սամեդ Ռահիմլին, Բաքվում ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել օբյեկտիվորեն քննել ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները:

Ոստիկանությունը դարձյալ ուժ է կիրառել և ցրել խաղաղ ակցիան: Պատգամավորի թեկնածու, հայտնի իրավաբան Խալիդ Բաղիրովը ձերբակալվել է: Ոստիկանները  ուժի գործադրմամբ Բաղիրովին մեքենա են նստեցրել ու տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ անց նրան Բաքվի ծայրամասում՝ Դրոշի հրապարակի մոտակայքում ազատ են արձակել:

Նշենք, որ Բաղիրովը մի շարք քաղբանտարկյալների իրավաբանն է, 2014 թվականին Ադրբեջանի փաստաբանների միությունն ընդդիմադիր դիրքորոշման համար կասեցրել է նրա փաստաբանական լիազորությունները: Ի դեպ՝ այդ ժամանակ Բաղիրովը ներկայացնում էր հայտնի իրավապաշտպան ու հասարակական գործիչներ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիննների շահերը:

Բողոքի ակցայի ընթացքում ոստիկանները ուժ են կիրառել նաև պատգամավորի կին թեկնածուներ Ռաբիյա Մամեդովայի, Նուրլան Ջալիլի նկատմամբ՝ նրանց հեռացնելով տարածքից։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին նույնպես պատգամավորի անկախ թեկնածուները բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԸՀ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները։ Ոստիկանները կրկին միջամտել էին՝ ուժի կիրառմամբ թեկնածուներին թույլ չտալով մտնել ԿԸՀ ու ներկայացնել իրենց բողոքները:

Մեծամասշտաբ մի հանրահավաք էլ տեղի էր ունեցել փետրվարի 16-ին, որը կազմակերպվել էր «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունների, D18 շարժման, ինչպես նաև պատգամավորի մի շարք թեկնածուների կողմից: Ոստիկանությունը, սակայն, բռնի ուժի կիրառմամբ ու ճնշմամբ կասեցրել էր այն: Հանրահավաքի մեկնարկից առաջ ձերբակալվել էին կուսակցությունների ղեկավարները, հետա արդեն՝ ցույցի մասնակիցները։ Ձերբակալվածների թիվը գերազանցել է 60-ը: Իրավապահները նրանց ավտոբուսներով Բաքվից դուրս էին տարել և իջեցրել Ադրբեջանի մայրաքաղաքից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող ամայի վայրերում ու ավտոճանապարհներրին։

Ի դեպ՝ նախօրեին ձերբակալվել է ադրբեջանցի դիզայներ Ռասուլ Հասանը, որը նշված հանրահավաքից կադրեր օգտագործելով՝ պատրաստել ու սոցիալական ցանցերում հումորային տեսանյութ էր տեղադրել, որում ԿԸՀ-ը շրջապատած ոստիկաններն իրար ձեռք բռնած պարում են: Ադրբեջանի իշխանություններին, հավանաբար, դուր չի եկել կատակը: Հասանին ձերբակալել են սեփական տանից դուրս գալիս, իսկ ուշ երեկոյան՝ ազատ արձակել:

«Ոստիկանական բաժանմունքում նրան հարցրել են ընդդիմադիր հայացքների մասին, ստիպել են ջնջել պատրաստած տեսանյութը։ Ռասուլին նաև սպառնացել են, որ եթե ձերբակալումը հրապարակայնացվի, ապա նրա նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն։ Սա մարդու առևանգում է ու իրավունքների ոտնահարում»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ռասուլի հայրը՝ Էլշան Հասանը։ Նա նաև հավելել է, որ սա իր ընտանիքի անդամների նկատմամբ իշխանությունների կողմից ճնշման արդեն երրորդ դեպքն է։

Կատարվածի մասին Ռասուլ Հասանը մտադիր է տեղեկացնել Ադրբեջանում գործող օտարերկրյա դեսպանություններին:

Էմմա Չոբանյան