Բարի երեկո, պարո՛ն վարչապետ, ուրախ ենք Ձեզ տեսնել խորհրդարանում. Նիկոլ Փաշինյանի հարցը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին չներկայացած վարչապետին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամին այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշեց հարց ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ չնայած կառավարության ղեկավարը, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, չէր ներկայացել խորհրդարան:

«Այս դահլիճում հերյուրանքներ են հնչում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր բացակայում է Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանից: Ես չեմ կարող հավատալ նման սադրիչ լուրերին: Ես նույնիսկ անվսհատություն եմ հայտնում սեփական աչքերիս, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում, որովհետև ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ասված է՝ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածն արձանագրել է՝ եթե որևէ մեկը ՀՀ վարչապետ է, այսօր այս ժամին երկրագնդի վրա բացի այստեղից իրավունք չունի ուրիշ որևէ տեղ գտնվել»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, ապա հարց հնչեցրեց՝ ուղղված Կարեն Կարապետյանին:

«Բարի երեկո, պարոն վարչապետ, ուրախ ենք Ձեզ տեսնել խորհրդարանում, ուրախ ենք, որ Դուք տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եք և պայմանավորվել, որ նա պետք է լինի վարչապետ, իսկ Դուք՝ փոխվարչապետ: Խնդրում եմ պարզաբանել այս լուրերը»,- դիմելով բացակա վարչապետին՝ հեգնեց Փաշինյանը:

Այս իրավիճակից փոքր-ինչ շփոթված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախ հայտարարեց, որ Փաշինյանի հարցին կպատասխանի կառավարության վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա հորդորեց պատգամավորին հարցը գրավոր ուղարկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան