«Հայաստանում ուր գնում ես, մարդիկ համատարած ազատված են բանակից՝ մեկը ականջի խրոնիկ մեծացում ունի, մյուսը՝ պճեղի մենինգիտ».Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

«Հայաստանում Զինված ուժերի հետ հարաբերություններում կան երեք խումբ մարդիկ: Առաջին խումբն այն մարդիկ են, որոնք Զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ՝ և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե, երկրորդ խումբ մարդիկ դրանք արտոնյալներն են, ովքեր դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, բայց դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ արտոնյալների կարևոր գործիքներից մեկը բուհական համակարգն է՝ իր կոռուպցիայով», – զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ վերջերս հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, որի պատասխանը գաղտնի է, ուստի թվերը չի կարող հրապարակել, բայց ստացած տպավորություններով կիսվեց. «Հայաստանում ահավոր մեծ թվով մարդ ազատվում է բանակից ամեն տարի, ամեն զորահավաքին, նույնիսկ այդ թիվն այնպիսին է, որ նայում ես, չգիտես՝ հավատա՞ս աչքերիդ, թե՞ ոչ։ Բայց բանակից 100 ազատվողներից 90-ը ազատվում է առողջական խնդիրների պատճառով և միայն 10-ը՝ ակադեմիական տարկետումով։ Շատ լավ՝ էս վերջիններից, համաձայն եմ, արտոնյալների խմբի ազատվողներն են, էն իննսունի կեսը թող լինեն իրոք հիվանդ, էն 45-ը կոռուպցիոն ոլորտն ա։ Հայաստանում ուր գնում ես, մարդիկ համատարած ազատված են բանակից՝ մեկը ականջի խրոնիկ մեծացում ունի, մյուսը՝ պճեղի մենինգիտ»,- ասած Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան