Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառռւցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում

Լուրեր

13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է  ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:

«Այս տարի մարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա  ուղղակիորեն ազդող  կարևորագույն բաղադրիչ՝  առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝ զուգորդվելով նաև  մշակույթի տների կառուցմամբ:

Եվ այսպես, 2020 թվականին նախատեսվում է Վերին Պտղնի համայնքում կառուցել նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք), Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցել մշակույթի տան շենքը, Պռոշյանում, Արզնիում իրականացնել մշակույթի տների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում  իրականացնել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

Նշենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Պռոշյան, Հացավան և Գետամեջ համայնքներում մեկնարկել էին մշակույթի տների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ: Հացավանում և Պռոշյանում մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում է շարունակել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում: