Արդյոք Դուք նման փայլուն կարիերա կանեի՞ք, եթե ծառայեիք 18 տարեկանում. Էդմոն Մարուքյանը՝ Վիգեն Սարգսյանին

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

«Մի քանի անգամ Դուք հպարտորեն նշեցիք, որ երեք բուհ եք ավարտել, հետո եք ծառայել: Ես շատ լավ գիտեմ Ձեր կենսագրությունը, Դուք փայլուն կարիերա եք արել: Բայց չեք կարծո՞ւմ, որ եթե 18 տարեկանում գնայիք բանակ, կարող է և այդ փայլուն կարիերան չանեիք»,- հարցրեց պատգամավորը՝ նշելով, որ այս իշխանությունն իր համար բանակում չծառայածների իշխանություն է:

Ապա իր միտքը շարունակելով պատգամավորն ասաց. «Որովհետև նայում ու տեսնում եմ, որ բարձունքների են հասել մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել: Ու հիմա էդ մարդկանց իշխանությունը եկել ասում է՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի: Էս դեպքում դիսկոմֆորտ չի ապրո՞ւմ այս իշխանությունը կամ նրա ներկայացուցիչը նման նախաձեռնությամբ հանդես գալով»:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց հարցին՝ ասելով, որ չի կարծում՝ եթե 18 տարեկանում ծառայեր, իր ուսումը կդադարեցներ. «Իմ ընտանիքում, իմ տատերից, պապերից սկսած, մինչև հեռու ու մոտիկ բարեկամները, բոլորն ունեն առնվազն մեկ բարձրագույն կրթություն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: