Մինսկի խումբը պետք է հստակ ասի՝ այս պահվածքն աննորմալ է. Արմեն Ռուստամյանը՝ սահմանային լարվածության մասին

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով չի պատկերացնում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ժնևյան հանդիպումից հետո սահմանային լարվածությանը:

«Ակնհայտ է՝ ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ Ադրբեջանի սրտով չի: Ալիևը միայն մի ձևով է պատկերացնում հարցի լուծումը՝ առանց զիջումների հարցը պետք է կարգավորվի, իսկ հանդիպումների ժամանակ բախվում է պատին և վերադառնում է ելակետին՝ հարցը լուծել ուժային տարբերակով»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռուստամյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի լավատեսությունը հանդիպումից հետո, Ռուստամյանն այսպես հիմնավորեց. «Հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքը բոլորովին այլ է եղել: Մինչև հիմա էլ փորձը դա է ցույց տալիս՝ հանդիպումներին Ադրբեջանն այլ պահվածք է ցուցաբերում, հանդիպումից հետո՝ այլ»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց՝ ստեղծված իրավիճակում համանախագահները պետք է ասեն՝ այս պահվածքն աննորմալ է:

Factor.am-ի հարցին՝ արդյոք այս ամենի պատճառը նաև այն չէ, որ Հայաստանը ետ նահանջեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու պահանջից, Ռուստամյանը հակադարձեց. «Հայաստանը որևէ պայմանավորվածությունից ետ չի նահանջել, էդ տեսակետն ունեն Մամեդյարովն ու Ալիևը, բացի իրենցից էդպիսի տեսակետ որևէ մեկը չի արտահայտել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան