Հրդեհից տուժածներին 60,000 դրամ գումար է բաժանվել, կացարանների հարցն առայժմ լուծված չէ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արմավիրի հրդեհից տուժած բնակիչները երեկ գիշերը կրկին բաց երկնքի տակ են անցկացրել։ Այսօր առավոտյան նրանց այցելել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և հարցերի շուտափույթ լուծում է խոստացել։

«11 ընտանիքների, թվով 241 անձի բաժանել ենք միանվագ օգնություն՝ 60 հազարական դրամի չափով, որ իրենք իրենց համար սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր գնեն, քանի որ նրանց ողջ ունեցվածքն այրվել է, – factor.am-ին հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:- Այժմ մենք անշարժ գույքի գործակալների հետ բնակարաններ ենք փնտրում մարդկանց համար, որտեղ նրանք կկարողանան բնակվել 6 ամիս։ Կառավարությունը նրանց բնակվարձի ծախսն իր վրա է վերցրել»։

Տուժածներից Անուշ Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ քաղաքապետը իրենց որպես ժամանակավոր կացարան առաջարկել է Արմավիրի սպորտդպրոցի շենքը։

«Խոստացավ, որ կջեռուցի, բայց մենք չհամաձայնվեցինք։ Այստեղ ծեր կանայք կան, չեն ուզում գնալ տարածքից։ Քաղաքապետն ասեց, որ վրանի հարց կլուծի», – պատմեց նա։

Հիշեցնենք, որ Սիլիկյան 23 հասցեում գտնվող երկհարկանի շենքը հրկիզվել էր հոկտեմբերի 22-ի գիշերը։ Կրակը բռնկվել էր ցախարանում, որտեղ վառելափայտ կար։ Ապա պայթել էր տներից մեկում տեղադրված գազի բալոնը, որից հետո հրդեհը տարածվել էր շենքով մեկ։ 4-րդ կարգի վթարայնության այս շենքը առաջ էլ պիտանի չէր շահագործման համար։ Պատերը ճաքած էին, էլեկտրական լարերը դուրս էին եկած պատերից և առաստաղից, փայտե մասերը փտած և ծռմռված էին։ Բնակիչները բազմիցս ահազանգել են իշխանություններին, որ այստեղ ցանկացած պահի կարող է աղետ լինել։ Ի պատասխան՝ նրանց ասել են՝ «ինչքան կարպեք՝ կապրեք»:

Հրդեհին բաժին դարձած շենքի կողքի շենքը նույնպես վթարային է։ Տեսնելով հարևանների վիճակը՝ այս շենքի բնակիչներն իրենց անվտանգ չեն զգում։ Հրդեհից հետո նրանք երկար ժամանակ վախենում էին տները մտնել։

Սյուզան Սիմոնյան