Սերժ Սարգսյանին ծանր հարցեր կտրվեն. նրա շնորհիվ Ադրբեջանը խուսափեց պատասխանատվությունից. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարո՛ն Ղուկասյան, հունվարի վերջին Ժնևում Արցախի հարցով ինտենսիվ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Ըստ համանախագահների՝ քննարկված թեմաներն են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, կարգավորման գործընթացի ժամանակացույցն ու օրակարգը, ապագա կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ փուլում է գործընթացը։

– Ես ուզում եմ հիշեցնել, որ տարիներ շարունակ՝ սկսած 2010 թվականից, կողմերն աշխատել են շրջանակային համաձայնագրի վրա, որը ենթադրում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվում են մի շարք սկզբունքների շուրջ, որոնք պետք է օգտագործվեն որպես հիմք՝ համապարփակ պայմանագիր կազմելու համար: Եվ այդ համապարփակ պայմանագիրը, ըստ այդ շրջանակային համաձայնագրի նախաբանի, նախագահները պայմանավորվում են, որ կհանձնարարեն ԱԳ նախարարներին՝ իրենց հաստատած այդ սկզբունքների հիման վրա, որոնք հասարակությունը ճանաչում է որպես Մադրիդյան սկզբունքներ, մշակել լայնածավալ պայմանագիր: Եվ բանակցությունների այսօրվա ընթացքը կարող է տպավորություն ստեղծել, որ շրջանակային համաձայնագիրն արդեն հաստատված է, որովհետև բանակցում են ոչ թե երկրի ղեկավարները, այլ ԱԳ նախարարները, և բանակցային գործընթացն անցել է արդեն երկրորդ փուլ՝ համապարփակ պայմանագիր մշակելու փուլ: Վերջին հայտարարությունը կարող է նման տպավորություն ստեղծել:

– Այսինքն՝ ավարտական փուլի հե՞տ գործ ունենք:

– Ոչ: Ընդհանուր խաղաղ կարգավորման փուլերը մի քանիսն են: Շրջանակային համաձայնագիրն առաջին փուլն էր: Ի դեպ՝ այդ համաձայնագրի ձևաչափը ի հայտ եկավ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, երբ նա Արցախը փոխարինեց բանակցություններում իր մասնակցությամբ, և Արցախը դուրս մնաց անմիջական մասնակցությունից: Այդ ժամանակից առ այսօր քննարկվում են շրջանակային համաձայնագրեր, որոնք ենթադրում են այդ բանաձևը, որ երկրի ղեկավարներն ինչ-որ ընդհանուր սկզբունքներ կհամաձայնեցնեն, իսկ հետագայում ԱԳ նախարարները կպատրաստեն պայմանագրեր: Դրանք, բնականաբար, պետք է ստորագրվեն և վավերացվեն խորհրդարանների կողմից:

– Այդ դեպքում, առաջիկայում ի՞նչ գործընթացի կարող ենք ականատես լինել:  

– Եթե ենթադրում ենք, որ այս գործընթացը շարժվում է, որովհետև պաշտոնապես մենք չունենք որևէ հիմք՝ մտածելու, որ շրջանակային համաձայնագիրը եղել է ստորագրված, դրա մասին որևէ տեղեկություն մեր հանրությունը չի ստացել, ընդհակառակը, մենք լսել ենք վարչապետից, որ շրջանակային համաձայնագիրը բանակցությունների սեղանին չէ, որ Մադրիդյան սկզբունքները չեն քննարկվում…

– Պարո՛ն Ղուկասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հասկացրել է, որ Մադրիդյան սկզբունքներն ադրբեջանական մեկնաբանությամբ ընդունելի չեն հայկական կողմի համար: Դա եղել է Ստեփանակերտում՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ: Նա ասաց, որ առաջիկայում հանդիպումների ընթացքում պետք է պարզաբանվեն Մադրիդյան փաստաթղթի հիմքում ընկած այդ երեք սկզբունքները և վեց տարրերը: Ձեր կարծիքով՝ նոր փաստաթո՞ւղթ կարող է ի հայտ գալ:

– Ես հենց դա էի ուզում ասել, որ այդ ամբողջը կարող է տպավորություն ստեղծել, որ խոսքը ինչ-որ նոր շրջանակային համաձայնագրի մասին է կամ, առհասարակ, ինչ-որ նոր ձևաչափի մասին, որովհետև նաև հնչեց առաջարկ, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Հասկանալի է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևաչափն ընդունվել է, որ շրջանակային համաձայնագրով պիտի կազմվի համապարփակ խաղաղության պայմանագիրը, այդ բանաձևով՝ Արցախը երկրորդ փուլում է այդ պայմանագրին միանալու, երբ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտեն այդ պայմանագրի համաձայնեցումը, նոր Արցախն այդտեղ կունենա դերակատարություն՝ ըստ մինչ օրս գոյություն ունեցող, մեզ հայտնի ձևաչափի: Եվ նաև պետք է ԵԱՀԿ-ն հաստատեր այդ պայմանագիրը: Այսինքն՝ բազմաթիվ փուլեր պետք է անցնի խաղաղ կարգավորումը, և բանակցությունները սկզբունքների շուրջ միայն առաջին փուլն են: Եվ եթե հենվենք այն տեղեկությունների վրա, որ այսօր ունենք, կարող է տպավորություն ստեղծվել, որ հասկանալի չէ՝ ինչ է կատարվում: Ես ավելի հակված եմ ենթադրել, որ շրջանակային համաձայնագիրը ժամանակին եղել է հաստատված կողմերի միջև կամ նախաստորագրման մակարդակի բերված, և հիմա, այս փուլում, այլևս այդ սկզբունքները չեն քննարկվում: Այսինքն՝ կողմերն անցել են հաջորդ փուլին, երբ ԱԳ նախարարների մակարդակով քննարկվում են խաղաղ համապարփակ պայմանագրի կետերը:

– Պարո՛ն Ղուկասյան, վերջերս Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով էր այցելել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, և խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ ասել էր, որ ճակատագրական սխալներ չեն եղել: Ձեր գնահատմամբ՝ կա՞ հավանականություն, որ վերջում հանձնաժողովն ամբողջովին հակառակ եզրահանգնման գա:

– Ինձ թվում է՝ Սեյրան Օհանյանը նկատի ուներ իր պատասխանատվության շրջանակը: Այսինքն՝ ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը, ՊՆ-ն պատրաստել էր զեկույց Գլխավոր շտաբի հետ միասին ապրիլյան պատերազմի, այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին, և այդ զեկույցում ողջ պատկերն արտացոլված է: Եվ այդ զեկույցը, բնականաբար, ուսումնասիրվում է այսօրվա այդ հանձնաժողովի կողմից: Իմ կարծիքով՝ Սեյրան Օհանյանը նկատի ուներ բանակի գործառույթները, այսինքն՝ իր անձնական պատասխանատվության, իր իրավասության շրջանակում գտնվող հարցերը: Մենք ժամանակին բարձրացրել էինք այդ հարցը, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ինչպես էր իրեն պահում այդ օրերին և ինչպես էր դա անդրադարձել և՛ պատերազմի ընթացքի վրա, և՛ պատերազմի ավարտի, և՛ պատերազմի ավարտից հետո մյուս իրադարձությունների:

– Ապագայում Սերժ Սարգսյանն է գնալու հանձնաժողով: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ անակնկալ է սպասում հանրությանը, երբ Սերժ Սարգսյանն այնտեղ խոսի և որոշակի փաստեր հայտնի: Հիշեցնեմ՝ պայմանավորված պատերազմի թեզն էր անընդհատ շրջանառվում:

– Ես ենթադրում եմ՝ շատ ծանր հարցեր կլինեն Սերժ Սարգսյանի համար: Օրինակ՝ ինչո՞ւ Հայաստանն այդ հարձակումից անմիջապես հետո որևէ քաղաքական հայտարարությամբ, որևէ քաղաքական գործողությամբ Ադրբեջանին նոտա չի հղել, որ այդ գործողություններն անթույլատրելի են, և Հայաստանը իրացնում է իր՝ Արցախի երաշխավոր հանդիսանալու պարտականությունը: Այսինքն՝ Հայաստանը դե ֆակտո պետք է այդ հայտարարությունն աներ՝ դրանից բխող քաղաքաիրավական հետևանքներով: Ինչո՞ւ Հայաստանը դա չի արել: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անձամբ թաքցրեց միջազգային հանրությունից, որ այդ ռազմական գործողությունների արդյունքում հրադադարի գիծը, որը, ըստ միջազգային իրավունքի, անձեռնմխելի է՝ ինչպես պետական սահմանը… ինչո՞ւ ապրիլի 4-ին իր հանդիպման ժամանակ միջազգային հանրությունից թաքցրեց, որ տեղի է ունեցել հրադադարի գծի էական փոփոխություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան