Զինվորների չբացահայտվող մահերն ու «պատմական մինիմումի» երազանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
Բոլորը

Հայկական բանակում զինծառայողի հերթական մահը դարձել է մեծ աղմուկի և զայրույթի առիթ։ Արմավիրի Հայթաղ գյուղի բնակիչ, զինծառայող Վահրամ Ավագյանը, ըստ Քննչական կոմիտեի, մահացել է հունվարի 30-ին Արցախում՝ ուսումնական կենտրոնում։ Քննչական մարմինը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ինքասպանության մասին հայտարարությունը Վահրամ Ավագյանի հարազատներին դրդել էր դիմել ծայրահեղ քայլի՝ զինծառայողի դին տեղափոխել Երևան՝ Պաշտպանության նախարարություն։ Նրանց ճանապարհը փակել էին ոստիկանները, հանդիպման էր ժամանել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ինչ որ ֆիզիկապես եղել ա, ես չգիտեմ, բայց բարոյապես ես անձամբ եմ պատասխանատվություն կրում, հրամանատարներն են կրում, որովհետև չեն հետևել պատշաճ ձևաչափով և խստորեն պատժվելու են քրեաիրավական մասով։ Ինձ չվստահելու պատճառ չունես»,- ասել էր նախարարը։

Նախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացումից հետո, որ ինքը հետևելու է գործին, զինծառայողի հարազատները վերադարձել են Հայթաղ և  հուղարկավորել  Վահրամ Ավագյանին։ Նրա մահվան օրը՝ Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Սակայն այն բանից հետո, երբ մահացած զինծառայողի հարազատները ընդվզեցին ինքնասպանության վարկածի տարածման դեմ, Քննչական կոմիտեն հայտարարեց ձերբակալվածների մասին՝ համածառայակիցներ Խաչիկ Արմենի Գասպարյան, Սպարտակ Արթուրի Ավետիսյան և Դավիթ Առաքելի Մովսիսյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։ Factor TV-ին նա հայտնել է, թե որդին կապ չունի մահացած զինծառայողի հետ, ավելին՝ պնդել, թե ինքն անձամբ է միանալու զոհվածի ծնողներին՝ ճշմարտությունը բացահայտելու համար։

Զինծառայողի հորեղբայր Սամվել Ավագյանը, որ նաև դիահերձմանն է ներկա եղել, Forrights.am-ին պատմել է՝ ինքնասպանության վարկածը անհավատալի է․ «Զենքի վիճակը այ էս դիրքից ա եղել, նա մեկ ձեռքով հնարավոր չէր կրակել, երկորդ ձեռքով փողը պետք է պահեր, 10 փամփուշ կրակելուց հետո ձեռքերում այրվածքներ պիտի լիներ, չկան»։

Զինծառայող Վահրամ Ավագյանը, ըստ մոր՝ Նվարդ Ավագյանի, մահից 45 րոպե առաջ խոսել է եղբոր հետ։ Եղբայրն ու մորաքույրը ևս՝ վստահ են, որ իրենց որդուն սպանել են. «Իմ տղու դեպքից մի օր առաջ հեռուստացույցով նայեցի, ցույց տվին՝ ասին 2000 թվի երեխա էլի ինքնասպան է, նրանից հետո մի ուրիշը էլի՞ ինքնասպան։ Պահանջում եմ արդարություն, որ իմանամ իմ բալեն ոնց ա գնացել։ Թող ճիշտը ասեն, արդարություն, ստից տեղը երեխեն ինքնասպան չի եղել, ինքը ինչ ուժեղ էր՝ թևով թիկունքով»։

Զինծառայողի մորաքույր Արաքսյա Գևորգայնն ասում է․ «Բացառվում է ինքնասպանություն՝ ամբողջ գյուղի պարծանքն էր՝ հարգանքով։ Օձերի ու կարիճների մեջ մեծացած, հաց չի եղել ուտեն, դժվարություններ է տեսել, օտպուսկ էր եկել, շատ լավ էր։ Բացառվում է ինքնասպանություն։ Ով արել ա, թող պատասխան տա»։

Վահրամի եղբայրը՝ Վարազդատ Ավագյանը, նշում է․ «Ես էլ եմ ծառայել, եթե մյուս ձեռքով բռներ, այրվածք կլիներ, իրեն սպանել են։ Ինքը հասուն, ընտանիքը սիրող մարդ էր, սիրած աղջիկ ուներ, ուզում էր գար ամուսնանար»։

Զոհված զինծառայողի ընտանիքին այցելած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատմում է՝ ընտանիքին հունից հանել էին ինքնասպանության լուրերն այն դեպքում, երբ Վահրամ Ավագյանը նոր էր արձակուրդից վերադարձել զորամաս՝ բարձր տրամադրությամբ և ոչ մի խնդրի մասին չէր հայտնել ընտանիքին։ Ըստ նրա՝ եթե ողջ գյուղը ոտքի չկանգներ, ձերբակալվածներ չէին լինի։

Ժաննա Ալեքսանյանն ասում է․«Բացահայտ սպանությունները դառնում են ինքնասպանություններ և այս մարդիկ տեսնելով, որ անպատժելիություն է, իրենք գտել են բողոքի այդ ձև՝ բողոքի ակցիայով ցույց տալով, որ համաձայն չեն։ Կոռուպցիոն մեծ ռիսկեր եմ տեսնում, որ զինվորին սպանում են, հրամանատարությունը տեղյակ է և քննչական մարմնի հետ մշակում են սցենարը՝ ինչպես առաջ տանել։ Պետք է հրամանատարական կազմին փոխի, պետք է պատասխանատուներ լինեն զինվորի համար, և պատասխանատվության ենթարկվեն, որ վերանան այդ դեպքերը, ինչպես կարող է զորքի առաջ կանգնել ինքասպան լինել, դա անհավանական է, և այդքանից հետո չբացել դեպքի մանրամասները, որ հանրությունն իմանա»։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է վարչապետի հայտարարությունը, թե 2019-ին 49 զոհ է գրանցվել բանակում, ինչը պատմական մինիմում է, թեև կային հակառակի մասին տեղեկություններ, շեշտելով՝ խորքային  բարեփոխումներ իրականում բանակում չկան:

«Նախ՝ վարչապետը թող բացատրություն տա, իր հայտարարությունները անելուց հետո, և հիմա էլ բացատրի, թե ինչու է այսքան շատ։ Վատ վերաբերմունք կա շարքային զինծառայողի նկատմամբ, որևէ մեկը չի պատժվում, սպանվում է զինվորը, պատժում են մեկ այլ շարքային զինծառայողի և սա ցույց է տալիս իրենց վերաբերմունքը։ Ոչինչ չեն փոխում, մեկը չի խփում ձեռքը սեղանին, Քննչական կոմիտեին ասի՝ մի հատ արի ամեն օր զեկուցի՝ ինչ ես անում, զորամասում հայտնի է լինում ինչ է տեղի ունենում։ Անհանդուրժողականությունը կարող է տարածվել, պետք է դուրս գան, հայտարարեն, թե ինչ են անելու, ինչպես են անելու, մինչև վերջ բացահայտելու, և ինչ են անելու, որ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Ալեքսանյանը։

Վահրամ Ավագյանի մահվանից առաջ հանրային մեծ հնչեղություն էր ստացել 2019-ի դեկտեմբերի 2-ին եզդի զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքը։ Դեկտեմբերի 4-ին՝ դիակը փորձագիտական կենտրոնից վերցնելու օրը նրա հարազատները բողոքի ակցիայի էին գնացել Ազգային ժողով։ Եկել էր ողջ գյուղը։ Նրանք դադարեցրել էին բողոքի ակցիան՝ հավաստիանալով, որ արդարացի քննություն է ընթանալու։ Սակայն ուղիղ 20 օր անց Արթուր Աջամյանի հարազատները արդեն Կառավարության շենքի մոտ էին բողոքի ակցիա անում։ Նրանց ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սգակիր հարազատների կողմից բողոքի նման ծայրահեղ դրսևորում արձանագրվեց նաև  2013 թվականին․ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում մահացած Լյուքս Ստեփանյանի հարազատներն էին փորձել զինծառայողի դիակը հասցնել Երևան։ Սևան-Երևան ավտոճանապարհին նրանց երթը կանգնել էր։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հաջողվել էր հարազատներին համոզել դիակը հետ տանել՝ հուղարկավորության։

Ըստ ՀՔԱՎ-ի՝ միայն 2020 թվականի հունվար ամսին հայկական բանակում մահացել է 4 զինծառայող։ 2 մահ որակվել է ինքնասպանություն, 1-ը՝ մահացել է առողջական խնդիրների, 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Մեկ ամսում վիրավորվել է 8 զինծառայող՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 և ինքնասպանության փորձի 1 դեպք: Ընդ որում` մահացության 4 դեպքերից 2-ը և վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ, ինչը պահպանում է մտահոգիչ վիճակագրությունը. «Ճիշտ է՝ ակնառու է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը նվազում են, բայց ոչ՝ մարտական պայմաններում։ Մահվան դինամիկան խոսում է, որ զինվորական ծառայության հետ կապված կան խնդիրներ, որոնց վերաբերյալ մեր մտահոգությունները՝ դրանք կանխելու ուղղությամբ, ցավոք, չունենք որևէ հայեցակարգ, ծրագիր իրավիճակը փոխելու և իրավիճակին վատ իմաստով նպաստող պատճառները վերացնելու ուղղությամբ»։

Սաքունցը ոչ վստահելի է համարում զինվորական գործերը քննող Քննչական կոմիտեի գործելաոճը, ինչը պարզ դրսևորվեց Վահրամ Ավագյանի գործով։ Նախ՝ գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, ապա՝ ձերբակալվեցին կանոնադրական հարաբերությունների խախտման հիմքով. «Սա խոսում է այն մասին, որ Քննչական կոմիտեն պետք է ոչ միայն հենց դեպքից սկսած ջանքեր գործադրի, այլև՝ վստահելի լինի իր իրականացրած ջանքերով, որպեսզի մարդկանց մոտ վստահություն առաջանա, որպեսզի չդիմեն ծայրահեղ միջոցին, որին ականատես եղանք, երբ մահացած զինծառայողի դին փորձում էին տեղափոխել Երևան։ Թե՛ ՊՆ-ն, թե՛ ՌՈ-ն, թե՛ Գլխավոր շտաբը ուղղակի պարտավորություն ունեն զինվորական ծառայության աապահովման, քրեական մտածելակերպից բխող գործողությունների կանխման ուղղությամբ քայլեր կատարելու»։

Իրավապաշտպաններն արձանագրում են՝ չնայած բանակում չդադարող մահերին ու դժբախտ դեպքերին, Պաշտպանական գերատեսչությունը չունի հայեցակարգ, միջոցառումների ծրագիր, որոնց իրականացումը կհանգեցնի բանակում մահացությունները իսկապես պատմական մինիմումի հասցնելուն։

Ռոբերտ Անանյան