Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ որդու ձերբակալության մասին

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարծում է, որ իր որդին կապ չունի Արցախում հունվարի 30-ին զոհված զինվորի հետ:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը:

«Այս պահին քննություն է գնում, ես չեմ խոսի մինչև ճշմարտությունը պարզվի: Ես վստահ եմ, որ իմ տղան չկա նման հարցերում: Ես ցավակցում եմ զոհված զինվորի ծնողներին ու անձամբ միանալու եմ նրանց՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Իմ համար տարբերություն չկա՝ իմ տղան է զոհվել, թե այս տղան: Թողեք քննություն լինի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում:

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձերբակալված և մահացած զինվորների միջև «եղել է ինչ-որ հարաբերությունների սրում»:

Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք որդին կարո՞ղ էր լարված հարաբերությունների պատճառ դառնալ, ասաց. «Նախարարը քննիչ չի, էլ մնացածը չեմ շարունակում»:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հրաժարվում էին զինվորի դին հուղարկավորել, այն բերում էին Երևան և իշխանություններից պահանջում գործի արդար քննություն:

Հարազատները նախարարի հետ քննարկումների արդունքում որոշեցին զինվորին հանձնել հողին:

Նարեկ Կիրակոսյան