Շվեդիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին
Քաղաքականություն
01.02.2020 | 14:00«2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանագրի (ՀԸԳՀ) վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: