Շարունակվում է ՀԿԵ շարժակազմի արդիականացման գործընթացը

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստան է մատակարարվել ընկերության կողմից 2019 թվականին գնված նոր կիսավագոնների հերթական խմբաքանակը: Ներկայումս 40 միավորից բաղկացած շարժակազմը անցել է գրանցման և մաքսազերծման անհրաժեշտ ընթացակարգերը: Հունվարի 30-ին տեղի ունեցավ առաջին բեռնումը:

«Վագոնները կծառայեն բեռների արտահանումն իրականացնելու նպատակով, ինչը կբարձրացնի փոխադրման հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կապահովի բեռի պահպանման բարձր մակարդակ: Կիսավագոնները՝ շարժակազմի հիմնական տեսակն են, որոնք շահագործվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից: 2015-2019 թվականների ընթացքում ընկերությունը գնել է 112 միավոր կիսավագոններ:

«ՀԿԵ կողմից կիսավագոնների շարժակազմի արդիականացումը միայն ողջունելի է: Այդ գործընթացը անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի տնտեսության զարգացման լայն համատեքստում, ինչն իր հերթին նպաստում է տրանսպորտային ծառայությունների բարելավմանը: Ի վերջո, տրանսպորտային ընկերություններն ինքնուրույն չեն զարգանում, այլ սպասարկում են բիզնեսին, արտադրությանը, առևտրին: Կարծում եմ, բեռնափոխադրումներ իրականացնելու համար շարժակազմի արդիականացման գործընթացը «ՀԿԵ» պատասխանն է տնտեսության և բիզնեսի փոխադրումներ իրականացնելու պահանջարկին» –  նշում է «Ապավեն» խոշորագույն  բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

– Բեռնափոխադրումների առումով՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ավանդաբար հանդիսանում է «ՀԿԵ» ընկերության ծառայությունների խոշորագույն սպառողը: Ավելի քան 10 տարվա մեր համատեղ համագործակցությունը հավաստում է, որ երկաթուղին կարողանում է ապահովել տարեցտարի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության անխափան բեռնափոխադրումներ իրականացնելու աճող պահանջարկը: Կարծում եմ, շարժակազմի արդիականացումը հետագայում երաշխավորում է երկաթուղային փոխադրումների կայունությունը և որակը,  – նշում է  «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

«ՀԿԵ» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կիսավագոններ ձեռք բերել նաև 2020 թվականին»,- ասված է հաղորդագրությունում: