Իրարամերժ մոտեցումների պայմաններում ակնկալել կարգավորում՝ շատ վաղաժամ է. Դավիթ Բաբայան

Լուրեր

02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:12
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրարամերժ մոտեցումների պայմաններում ակնկալել կարգավորում՝ շատ վաղաժամ է: Նախևառաջ՝ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները, նացիզմը շարունակում է այնտեղ տիրել. այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Բացի այդ՝ ոչ լիարժեք ձևաչափով է ընթանում գործընթացը։ Այս ամենի հետ ակնկալել առաջընթաց՝ իհարկե վաղաժամ է։ Բայց նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի խաղաղությունն ու կայունությունն ամրապնդվեն, ու նաև ապահովվի բանակցությունների շարունակականությունը։ Ինքնին այդպիսի հանդիպումները շատ կարևոր են, սա մեր ընդհանուր մոտեցումն է։ Այնտեղ հնչեցին շատ դրույթներ, որոնք ցույց են տալիս, որ շարունակվում է հակամարտության կարգավորման էվոլյուցիոն տարբերակը։ Ժողովրդին խաղաղության պատրաստելը նշանակում է, որ նույն #Ադրբեջա/ում մեծ աշխատանք պետք է տարվի նացիզմի քարոզչության ուղղությամբ, պարտադրանք կամ սրընթաց գործընթաց լինել չի կարող։

Մենք չենք պատկերացնում, որ կարող են լինել թաքուն մոտեցումներ կամ պայմանավորվածություններ.

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գաղափարը պաշտոնական Ստեփանակերտը 15-17 տարի առաջ է դրել շրջանառության մեջ՝ առ այն, որ անհրաժեշտ է ժողովուրդների միջև պատմական հաշտության կնքում։ Եվ առաջին հերթին սա անհրաժեշտ է Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանի հասարակությունն է թաթախված հայատյացության ու նացիզմի մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մինչև հիմա Գերմանիայում նացիզմի դեմ պայքարում են, ե՞րբ է վերջացել Հիտլերի դարաշրջանը։ Հիմա խաղաղության նախապատրաստելը նաև մթնոլորտի փոփոխություն է ենթադրում։ Եթե մի երկրում՝ նույն Ադրբեջանում, մսուր-մանկապարտեզից հայատյացության քարոզչություն է գնում, ի՞նչ կարող ենք մենք ակնկալել։ Միևնույն է՝ որևէ բան չի ստացվելու, եթե այդպես ընթանան զարգացումները։ Սա մեկ տարվա բան չէ, տասնամյակներ են պահանջվելու, և առանց դրա հնարավոր չի լինելու որևէ բան կարգավորել։

Ըստ իս՝ ընդհանուր մթնոլորտի մասին է խոսքը։ Ի՞նչ փաստաթուղթ պետք է քննարկեն։ Առաջին հերթին՝ Արցախը չի մասնակցում, և ցանկացած փաստաթուղթ, եթե մենք չենք մասնակցում, արդեն իսկ իրավական թերի ուժ է ունենալու։ Բացի այդ՝ Ադրբեջանը, ինչպես նաև #Արցախ/ը, մտնում է ներքաղաքական ակտիվ շրջան, և այժմ շատ կարևոր է խաղաղության ու կայունության պահպանումը։ Հազար ու մի խնդիր կա, բայց մտածել, որ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու՝ ո՞նց պետք է դա լինի։ Չկա ընդհանուր մոտեցում, կողմերն իրարամերժ պատկերացումներ ունեն։

Այո՛, սրանք ամենաերկար բանակցություններից մեկն էին, և դետալների համար պետք է դիմեք ՀՀ արտգործնախարարությանը։ Բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ թաքուն բաներ կարող են լինել։ Որևէ մեկը չի կարող թաքուն ինչ-որ բան անել Արցախի թիկունքում ու ժողովրդի կարծիքը հաշվի չառնել։ Ի վերջո՝ ցանկացած կարգավորման տարբերակին պետք է ժողովուրդը հավանություն տա»,- գրել է նա: