1-ական դրամ՝ որպես փոխհատուցում վիրավորանքի և զրպարտության համար. ՀՅԴ-ի պահանջը Արման Բաբաջանյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
Բոլորը

Արդեն ունենք դատարանի որոշումը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, գործը կքննվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Հայկուհի Սեդրակյանը՝ նշելով, որ խոսքը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված հիմքերի մասին է՝ վիրավորանք և զրպարտություն:

Նա, միաժամանակ, հավելեց, որ առաջին դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:

«Ինչ վերաբերում է հայցադիմումի փաստական հիմքերին, խոսքը վերաբերում է պատասխանողի կողմից դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից հնչեցված ելույթին և դրանում տեղ գտած արտահայտություններին»,- ասաց Հայկուհի Սեդրակյանը:

Հայցադիմումի խնդրամասը, ըստ փաստաբանի, բաղկացած է երեք մասից. «Մասնավորապես, վիրավորանքի համար մենք պահանջում ենք հրապարակային ներողություն և խորհրդանշական 1 դրամ փոխհատուցում։ Զրպարտության համար՝ ևս 1 դրամ փոխհատուցում»:

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի հայտարարությանը, որ ինչ-որ գումարի ակնկալիքով են դատարան դիմել, փաստաբանը կրկնեց, որ խոսքը խորհրդանշական փոխհատուցման մասին է: «Քաղաքացիական օրենսգիրքն ավելի մեծ փոխհատուցում է նախատեսում նման դեպքերի համար՝ 1 միլիոն և 2 միլիոն դրամ: Այս հայցադիմումի շրջանակում մեզ չի հետաքրքրում դրամական փոխհատուցումը: Շատ ավելի կարևոր է փաստի արձանագրումը, ինչի համար դիմել ենք դատարան»,- ասաց Սեդրակյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պատվի, արժանապատվությանն ու բարի համբավին հասցված վնասն անչափելի ու անգնահատելի է:

«Հետևաբար՝ մեզ համար սկզբունքային նշանակություն ունի փաստի արձանագրումը, այնպիսի նախադեպեր ստեղծելը մեր երկրում, որպեսզի հաճախ, երբ փորձ է արվում ներկայացնել, թե ինչու, այնուամենայնիվ, իրավական պետության մեջ դատական կարգով պաշտպանության մեխանիզմներ չեն գործում մեր երկրում, նպաստենք նաև, որ ստեղծվեն այդպիսի հիմքերը: Մենք ակնկալում ենք և ուրախ կլինենք Արման Բաբաջանյանին տեսնելու դատարանում՝ իր պնդումները հիմնավորող ապացույցներ ներկայացնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: