Նաղդալյանն արձագանքել է արտգործնախարարների հանդիպման մասին Դավիթ Շահնազարյանի վերլուծություններին

Լուրեր

31.08.2026 | 19:36
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ժնևում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին Դավիթ Շահնազարյանի արած վերլուծություններում որևէ աղերս չի տեսնում իրականության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Նաղդալյանը:

«Դավիթ Շահնազարյանի կողմից կատարված վերլուծությունները գուցե կարող են գրավիչ լինել ադրբեջանական կողմի կամ դրանք տարածող շրջանակների համար, սակայն դրանց հիմնական թերությունը այն է, որ դրանք որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Շահնազարյանը հայտարարել է, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը,

առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ

համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշել էր նա:

Հունվարի 29-30-ը տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ

հայտարարություն են տարածել: «Ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային

հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին

խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող

սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: ԵԱՀԿ Մինսկի խմբի

համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման

գործընթացի

կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության

ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին

հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում: