Բանակում ինքնասպանությունների մեծ մասը իրականում սպանություններ են․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

Factor.am-ը զրուցել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, Հայկական բանակը տոնում է վերակազմավորման 28-ամյակը։ Տասնամյակից ավելի Դուք զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ եք զբաղվում։ Ձեր գնահատմամբ՝ այս տարիների ընթացքում բանակում մարդու իրավունքները ինչպիսի՞ փոփոխությունների են ենթարկվել։

-Նախ՝ շնորհավորում եմ մեր բանակի ծնունդը, և ցանկանում եմ դառնա այն բանակը, որի մասին մենք երազում ենք՝ կարգապահ, մահվան դեպքեր բացառող, օրինավոր՝ իրական, զինվորական հարաբերություններ լինեն, լավ վերաբերմունք՝ զինվորի նկատմամբ, ինչը բացակայում է։ Բանակում մահվան դեպքերը դեռ կան, և դրանք չեն նվազում, ինչպես հայտարարում է վարչապետը՝ պատմական մինիմում, համարում եմ՝ այդ հայտարարությունը համատեղելի չէ մահվան դեպքերի հետ՝ մեկ կամ երկու զինվորի մահն էլ չի կարող պատմական մինիմում լինել։

-Արդյոք ավելի անվտա՞նգ է դարձել բանակում ծառայությունը հինգ, տասը կամ տասնհինգ տարվա համեմատությամբ։

-Ոչ մի փոփոխություն ես չեմ տեսել, քանի որ մենք կյանքի իրավունքների խախտումների, բռնության դեպքերի հետ ենք շատ առնչվում, շատ ենք տեսնում բռնությունը զինծառայողների նկատմամբ, ներքաշումը կռիվների մեջ։ Ոչ մի դեպք չգիտեմ, որ բացահայտվի ու պարզվեն հանգամանքները։ Պաշտպանության նախարարությունը կյանքի գնով փակում է, որ չկա նման բան։ Բայց կոծկելը ոչինչ չի փոխի և քննչական մարմինները ևս կոծկում են՝ ամենաանհավանական վարկածներն են առաջ քաշում։

-Վարչապետն ասել է, որ 2019-ին բանակում մահացությունների պատմական մինիմում է արձանագրվել, սակայն ըստ պաշտոնական վիճակագրության և ՀՔԱՎ-ի՝ եղել են տարիներ, որ ավելի քիչ մահեր են գրանցվել՝ 2011-ին մահացել է 38 զինծառայող, 2013-ին՝ 31 զինծառայող և 2014 թվականին՝ 45 զինծառայող: Ինչպե՞ս հասկանալ նման տարբերությունը։

-Սրանք պատահական իրավիճակներ են։ Այնպես չի, որ հետևում են և հսկում, որ մահվան դեպքերը նվազեն, ուղղակի այդպես է ստացվում։ 2018 թվականին 63 մահ է գրանցվել, 2019-ին՝ 49, դա նվազո՞ւմ համարենք։ Այս տարի կարող է շատ ավելին կլինի, եթե չկա այդ ուղղակի վերահսկողությունը։ Եթե լինի վերահսկողություն, պետք է լինի մահերի նվազման վիճակագրություն։ Կարեն Կարապետյանի մահվան գործից մեր փաստաբանը և փորձագետը հասկացել են, որ այդ տղան չէր կարող կատարել այդ հանցագործությունը։ Չեն էլ կալանավորում կասկածյալին, պատկերացնո՞ւմ եք ինչպես են աշխատում։

-Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին։ Մարդու իրավունքների տեսանկյունից ՌՈ-ն զգայուն կառույց է։ Ինչպե՞ս եք գնահատում այս կառույցի և նրա ղեկավարի աշխատանքը։

-Բոլորը գիտեն, որ Ռազմական ոստիկանությունը հայտնի է որպես բռնության վայր։ Երբ դեպք է տեղի ունենում, մի 20 զինվորի բերում են այդտեղ, պահում, անազատության մեջ մինչև մեկ ամիս, այդ ընթացքում բռնություն են կիրառում։ Ռազմական ոստիկանությունը պետք է հանել Զինված ուժերի կազմից։ Դա ավելորդ մի կառույց է, որտեղ զինվորների հետ վատ են վարվում, բռնություն են կիրառում, ստիպում են ցուցմունքները փոխել։ Բնականաբար, հասկանալի է, թե պետը ինչպես է աշխատում, այսինքն՝ նա լիովին ներդաշնակ է։ Այսինքն՝ ես ի՞նչ մտածեմ։ Երբ վարչապետը բարեփոխումներից է խոսում, միայն ասելով չէ։ Ես չեմ պատկերացնում, որ բարեփոխվելու է։

-Վերջին տարիներին բանակում հակառակորդի գնդակից ավելի քիչ զինծառայող է զոհվում, քան՝ ինքնասպանության, սպանության դեպքերից։ Օրինակ՝ 2019-ին հակառակորդի գնդակից 4 զինծառայող է մահացել և ինքնասպանություն է որակվել առնվազն 10 դեպք։ 2018-ին ինքնասպանություն որակվել է մահվան 11 դեպք։ Ձեր գնահատմամբ՝ ինչն է հանգեցնում այսպիսի վիճակագրության։

-Մենք ունենք քրեական հինգ գործ, որոնցից չորսի մասին առանց վարանելու կարող եմ ասել, որ սպանություններ են։ Բանակում ինքնասպանությունների մեծ մասը իրականում սպանություններ են, չնչին տոկոսը կարող է լինել իրական ինքնասպանություն։

-Կա օրենսդրական նախաձեռնություն՝ խստացնել ինքնասպանության հասցնելու պատժաչափը։ Դա կարո՞ղ է կանխել ներքին խնդիրներով մահերը։

-Պատժի խստացումը ի՞նչ է տալիս, եթե չի բացահայտվում սպանությունը։ Եթե դա ինքնասպանություն չի․․․ լիքը փաստեր կարող եմ բերել, ասենք՝ երկու մենահատ կրակոցը բերանում որակվել է ինքնասպանություն, ինչպե՞ս դա կարող է լինել, մենք դիմել ենք Քննչական կոմիտե՝ վերաորակելու արարքը։ Խստացնելը մակերեսային մոտեցում է։ Մենք ասում ենք, որ չեն բացահայտում մահերը։ Առաջնահերթ հարց պետք է լիներ մահվան դեպքերի վերացումը։ Երբ օբյեկտիվ քննություն կատարեն, կվերանան մահվան դեպքերը։ Շատ վատ վերաբերմունք կա շարքային զինվորների նկատմամբ։ Լսում եմ զինվորներից, թե ինչ վատ վերաբերմունք կա իրենց նկատմամբ, դրա մասին պետք է մտածել, որ մթնոլորտը բանակում փոխվի, որ հրամանատարը չպիտի ասի՝ քեզ գլխից խփելու եմ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան