Ազատամարտիկի համար քանդված տուն են գնել, Արծվաշեն համայնքը սպասում է վարչապետին

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արծվաշեն համայնքի բնակիչ Հայկ Պետրոսյանի կյանքը բաժանվել է երկու մասի։ Առաջինում նա երջանիկ է եղել, երիտասարդ, ապրում էր իր սիրելի ծննդավայր Արծվաշենում, պաշտպանում էր այն թշնամիներից։ Երկրորդը անցնում է Ճամբարակ քաղաքի կիսախարխուլ տնակում։

Հայկը հաշմանդամ է, գանգուղեղային վնասվածքներ է ստացել։ 200 բեկոր են բժիշկները մարմնից հանել, չորսը՝ գլխից։ Նա գլխի 7 վիրահատություն է տարել, բայց վերջնականապես չի ապաքինվում։ Բժիշկներն ասել են՝ այստեղ Հայկին բուժել չեն կարող։ Երկրից դուրս տանելու համար էլ գումար չկա։ Օրեցօր Հայկի տունն ավելի է մաշվում, ինքն իրեն փլվում է։ Մի անգամ գիշերը ավտոմեքենա է մխրճվել տան պատի մեջ։ Բետոնի կտորը պատից պոկվել, ընկել է երեխայի գլխին։ Հայկը գնել է Ճամբարակի ամենաէժանագին տունը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից որպես օգնություն հատկացրած 2 մլն 500 հազար դրամով։ Ավելի լավը ձեռք բերել չի կարողացել։ Իր ուժերով որոշ նորոգումներ է արել, բայց տանիքը փոխելու, պատերն ամրացնելու համար գումար է պետք, իսկ գումար ունենալու համար աշխատանք։ Բայց հաշմանդամին ոչ ոք աշխատանքի չի վերցնում։ Ազատամարտիկն իր երեք երեխաների հետ ապրում է նպաստի ու երկրորդ կարգի հաշմանդամության համար հատկացվող թոշակի հաշվին։ Ընտանիքի ընդհանուր եկամուտը 110 հազար դրամ է։ Հազիվ կերակրվում ու կոմունալ ծախսերն են հոգում, էլ ուր մնաց, այս փլատակներից տուն սարքեն։

Հայրենասիրական թեմաներով զրույցներ ու վեճեր այս ընտանիքում շատ են վարում։ Հայկը ասում է, որ Հայաստանը պետք է սիրել, հողը սուրբ է։ Նրա մայրը՝ Էլեն Քեշիշյանը, որը նույնպես զինվորական ծառայության երկար ստաժ ունի, հակադարձում է․ «Հայրենասիրությունը բանաստեղծություն չի»։

Հայկի որդիները՝ Միքայելն ու Արտյոմը գիտեն․ իրենց ընտանիքում բոլորը զինվորականներ են եղել՝ պապերը, հայրը, տատիկը, և իրենք էլ պետք է զինվորական դառնան։ Բայց մեծ որդին՝ Միքայելը, ավելացնում է․ «Զինվորական լինեմ ու հարուստ»։ Խոստովանում է, որ հարուստ զինվորական չի լինում։

Կառավարությունը 2011 թվականից արծվաշենցիներին բնակարաններով ապահովելու հայեցակարգ է մշակել։ Այն ժամանակ Ճամբարակում մոտ 3 հազար արծվաշենցիներ էին բնակվում, այսօր մնացել է կեսը։ Բայց հարցը դեռ լուծված չէ։ Հոկտեմբերի 19-ին Էլենա Քեշիշյանը, Արծվաշեն համայնքի ևս 4 բնակիչների հետ գնացել էին Երևան, վարչապետին տեսնելու։ Բայց փոշմանած հետ են եկել։ Վարչապետի գրասենյակից ասել են, որ նա գնացել է Գյումրի, Յուրի Վարդանյանի հոր թաղմանը մասնակցելու։ Հաջորդ հինգշաբթի արծվաշենցիները կրկին վարչապետի դուռն են գնալու։

Սյուզան Սիմոնյան