Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները

Լուրեր

13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
Բոլորը

Իրանը դիմել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային` խնդրելով հատկացնել սարքեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ներբեռնել ուկրաինական կործանված մարդատար օդանավի սեւ արկղերում պարունակվող տեղեկությունները. հաղորդում է amerikayidzayn.com-ը:

Այս քայլը նորից կարող է առաջ բերել միջազգային համայնքի մոտ տարակուսանք այն մասին, թե ինչու է Թեհրանը դժկամություն ցուցաբերում ձայնագրություններն արտասահմանյան փորձագետներին հանձնելու հարցում:

Կանադան, որը կործանված օդանավում կորցրել է իր 57 քաղաքացիներին, հայտարարել է, որ սեւ արկղերի տվյալներով պիտի զբաղվի Ֆրանսիան, քանի որ Ֆրանսիան այն մի քանի պետություններից է, որն ունի այդ տվյալները վերծանելու կարողություն:

Սակայն Իրանը մինչ այժմ այս հարցով չի տվել սպառիչ ու վերջնական պատասխան: Այն արդեն երկար ժամանակ է գտնվում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների մթնոլորտում: Իր միջուկային ծրագրի շուրջ առկա լարվածության պատճառով էր, որ այս ամսվա սկզբին իրականացվեցին օդային գրոհներ ընդդեմ ամերիկյան ռազմաբազաների, ինչին նախորդել էր անօդաչու թռչող սարքով Իրանի գեներալներից Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Գեներալի սպանությունից հետո էր, որ Իրանը սխալմամբ հարվածեց ուկրաինական մարդատար օդանավին:

Իրանը երկար տարիներ է գտնվում ամերիկյան պատժամիջոցների ներքո, ինչը կրճատում է նոր օդանավեր ու այլ սարքաովորումներ գնելու այս երկրի հնարավորությունները: Այդ պատճառով է Իրանն այսօր տեխնիկական սարքավորումներ խնդրում Ֆրանսիայից:

Իրանը հաղորդում է, որ սարքավորումներ ստանալու իր դիմումը դեռեւս պատասխան չի ստացել ոչ ԱՄՆ-ից եւ ոչ էլ Ֆրանսիայից: