Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը. ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

2019 թվականին ԱՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ուղղված է եղել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Նրա խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն է հանդիսանում Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության և բարեկամական կապերի ամրապնդումը և խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը:
2019 թվականը Մ. Մայիլյանը բավականին արդյունավետ է համարում: Ոչ միայն շարունակվել են ջանքերը, ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը, այլև քայլեր են ձեռնարկվել ընդլայնելու հանրապետության միջազգային համագործակցությունը: Կայացել են Արցախի պատվիրակությունների աշխատանքային այցեր Ուրուգվայ, Արգենտինա, Ավստրալիա, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա և Եգիպտոս, որոնց շրջանակներում հանդիպումներ են եղել տվյալ պետությունների քաղաքական, հասարակական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում էլ ձեռք են բերվել համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, իսկ այցերի շրջանակներում կայացել են ավանդական դարձած հանդիպումներ Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:
ԱԳ նախարարը կարևորում է Արցախի և օտարերկրյա պետությունների  վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղված ջանքերի շարունակականությունը: 2019 թվականի գլխավոր քաղաքական իրադարձությունը Մ. Մայիլյանը համարում է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը, որին մասնակցել են խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, քույր քաղաքների, ինչպես նաև Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող տարբեր երկրների վարչատարածքային միավորների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ շուրջ 30 երկրներից 150-ից ավելի ներկայացուցիչներ:
Միջազգային կառույցներում Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությունը, ըստ նախարարի, հասել է նոր մակարդակի: Մասնավորապես՝ արցախյան կողմը սկսել է առաջին հերթին մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային համաձայնագրերի դրույթների իրականացման վերաբերյալ ազգային զեկույցների ներկայացնելու գործընթացը: Այդպիսով՝ առաջին անգամ ՄԱԿ-ում՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների իրականացման վերաբերյալ պարբերական զեկույցը: Մեկնարկել են տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթի կատարման վերաբերյալ զեկույցի մշակման աշխատանքները:
2019 թ. արտաքին քաղաքականության մեջ առանձնացել է նաև բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակության ոլորտում: Այդ են վկայում սեպտեմբերին Արցախի Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը, ինչպես նաև հոկտեմբերին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը:
«Արցախի միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացներն ընթանում են զուգահեռ: Արցախի միջազգային ճանաչման ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգությանը և տարածաշրջանային կայունության բարձրացմանը: Անհրաժեշտ ենք համարում վերահաստատել մեր դիրքորոշումը առ այն, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելը և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:
Անցած տարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը: Ընդհանուր առմամբ, Արցախի և Արդբեջանի միջև պետական սահմանին հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը: Տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև համաձայնեցվել և իրականացվել են վստահության ամրապնդման միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- մանրամասնել է Մ. Մայիլյանը:
Մամուլի ասուլիսին ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերի: