Առողջապահության նախարարությունը կրկին օպտիմալացման է դիմում

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը վերակազմակերպելու, այն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին միացնելու նախագիծը:

Հարցը չզեկուցվող ընթացակարգով ներառված է գործադիրի հոկտեմբերի 19-ին կայանալիք նիստի օրակարգում: Որոշումը հիմնավորվում է Հակոբյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Նախագծում ասվում է, որ վերջին տարիներին ընկերության գործունեության արդյունավետության նվազում է նկատվում, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով: Ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է 13.515.000 դրամ, իսկ ծախսերը՝ 12.188.000 դրամ:

Համաձայն 2017 թվականի նախահաշվի՝ եկամուտները կազմել են 13.270.000 դրամ, իսկ ծախսերը՝ 13.250.000 դրամ: Առողջապահական երկու ինստիտուտների միավորման արդյունքում.

1) առավել նպատակային կդառնան գիտական, կլինիկական ու հիգիենիկ ոլորտներում իրականացվող հետազոտությունները, առավել ևս, որ ազգային ինստիտուտում տեղակայված են մի շարք կլինիկական բազաներ և լաբորատորիաներ, այդ թվում` մանրէաբանության և հիգիենայի լաբորատորիան,

2) իրականացվելիք հետազոտությունները կլինեն առավել թիրախային և համապարփակ, կներառվեն ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի ռեսուրսները,

 

3) մասնագիտական հիվանդությունների ախտորոշումը և համապատասխան վերջնական եզրակացություն տալու գործառույթը կիրականացվեն ժամանակակից բժշկակագիտությանը համապատասխան` օգտագործելով ազգային ինստիտուտի մասնագիտական ներուժը,

 

4) Ակնկալվում է կադրային երիտասարդացում` ի հաշիվ ազգային ինստիտուտի կադրային բազայի: