Եթե մարդկային կորուստներ լինեն, ԱՄՆ-ն նույնատիպ պատասխան է տալու, իսկ սա բերելու է շատ ծանր հետևանքների. միջազգայնագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
16.04.2026 | 22:58
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի
16.04.2026 | 22:48
Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո
16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, սկսենք վերջին իրադարձությունից: Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ռազմաբազաները: Սա գեներալ Սոլեյմանիի սպանության պատասխանն էր: Ամերիկյան կողմից նույնպես պատասխան կանխատեսո՞ւմ եք: Եվ ինչպիսի՞ն կարող է այն լինել:

– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորուստներ է կրել ԱՄՆ-ն այս ռմբակոծության արդյունքում: Եթե մարդկային կորուստներ չեն եղել, կարծում եմ՝ որևէ պատասխան Միացյալ Նահանգները չի տա: Որովհետև եթե մարդկային կորուստներ լինեն, ԱՄՆ-ն նույնատիպ պատասխան է տալու, իսկ սա արդեն բերելու է շատ ծանր հետևանքների: Ընդհանուր առմամբ, «կարմիր գիծը» հենց մարդկային կորուստներն են, որը կողմերը փորձում են չանցնել: Եվ այս դեպքում, կարծես թե, չեն անցել, բացի Սոլեյմանիի սպանությունից: Իսկ այս սպանությունը, հավանաբար, ԱՄՆ-ն փոխկապակցել է այն հանգամանքի հետ, որ նա պլանավորում կամ կառավարում էր Միացյալ Նահանգների դեսպանության վրա հարձակումը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորուստներ է ունեցել ԱՄՆ-ն, որի մասին, կարծում եմ, ժամեր անց արդեն Վաշինգտոնում կհայտարարեն: Մինչ այդ պետք է զերծ մնալ զոհերի մասին մեկնաբանություններից, որովհետև հենց դրանով էլ պայմանավորված է իրավիճակի հետագա էսկալացիան: Պետք է սպասել Վաշինգտոնի պաշտոնական պատասխանին: Եթե Վաշինգտոնը հաստատեց, որ սպայական կազմում կորուստներ չի ունեցել, կարող ենք արդեն խոսել դեէսկալացիայի մասին:

– Ֆեյսբուքյան գրառմամբ նշել եք, որ «կարմիր գիծը» հատված է: Այդ դեպքում՝ ի՞նչ նկատի ունեիք: Եվ երկու երկրների շահերի բախման հավանական կետեր էիք նշել՝ Լիբանան, Սիրիա, Իրաք: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

– «Կարմիր գիծը», բնականաբար, մարդկային զոհերն են, որովհետև եթե ԱՄՆ-ն սպանում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նա զինվորական էր, գեներալ, գործող պաշտոնյա էր… Եվ գործող պաշտոնյայի սպանությունը այս ձևով ինչ-որ «կարմիր գծի» անցում էր, որը բերելու է լուրջ հետևանքների, եթե կողմերը չգան ընդհանուր համաձայնության և չնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, պրոքսի-պատերազմներին, դա երկու պետությունների բախումն է այլ պետությունների տարածքում՝ ոչ ուղղակի բախումը և ոչ իրենց բանակների ներգրավվածությամբ, այլ հատուկ ուժերի, կառույցների, կազմավորումների: Իսկ ինչո՞ւ Սիրիայում, Իրաքում և Լիբանանում: Իրաքում թե՛ ամերիկյան, թե՛ իրանական ներկայություն կա, նույնը կարելի է ասել Սիրիայի մասին: Ինչ վերաբերում է Լիբանանին, այս երկիրը հիմա բավականին ծանր վիճակում է տնտեսական առումով, բավական լուրջ ցնցումներ կարող են լինել, և եթե վիճակը մի քիչ ավելի խորանա, Իրանն ու ԱՄՆ-ն կարող են նաև այստեղ բախումներ ունենալ: Այնպես որ՝ այս զարգացումները շատ խորն են գնալու, և այդ պրոքսի-պատերազմների թե՛ աշխարհագրությունը, թե՛ ուժգնությունը կարող է հզորանալ: Ես չեմ կանխատեսում երկու պետությունների ուղղակի բախում այդ պետությունների տարածքում, բնականաբար, բայց հարևան պետությունների տարածքում, իհարկե, գործողություններ հնարավոր են:

– Անդրադառնանք հենց Սոլեյմանիի սպանությանը: Ինչո՞ւ ամերիկացիները թիրախավորեցին հենց լեգենդար գեներալին և ինչո՞ւ հենց հիմա, քանի որ նրան «խաղից դուրս բերելու» մասին խոսվում էր տարիներ շարունակ:

– Սա ամենակարևոր հարցն է, որի պատասխանը շատ դժվար է տալ, որովհետև, ըստ էության, Սոլեյմանիի սպանությունը մարտավարական կամ ռազմավարական նշանակետ չի եղել, և երբ ամերիկյան հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ նա գտնվում է Իրաքի տարածքում, և զեկուցել է այդ մասին Սպիտակ տանը, այստեղ խորհրդակցություն է հրավիրվել: Եվ հենց այդ խորհրդակցության ժամանակ է որոշվել, որ Սոլեյմանիին պետք է սպանել, և նախագահը համապատասխան հրաման է իջեցրել: Բայց ամենակարևորն այն է, որ Թրամփի վարչակազմի ո’չ բոլոր անդամներն են ողջունել այս քայլը՝ դա համարելով անիմաստ, անօգուտ և դեպի էսկալացիա տանող քայլ:

– Սոլեյմանիի սպանությունից հետո Թեհրանը հայտարարեց, որ համարժեք, հզոր պատասխան է լինելու: Սա հզոր պատասխան համարո՞ւմ եք, թե՞ կարող ենք նաև այլ գործողությունների ականատես լինել առաջիկայում:

– Կարևոր է հասկանալ զոհերի թիվը: Եթե զոհեր կան, սա համարում եմ հզոր պատասխան: Եթե զոհեր չկան, ուրեմն սա հզոր պատասխան չի եղել, բայց, այդուհանդերձ, պատասխան է եղել: Չափազանց վտանգավոր պահ է, որպեսզի կարողանանք ճիշտ վերլուծություն անել: Եթե իրանական կողմը սրանով բավարարվի, կարծում եմ՝ էսկալացիան մեկ-երկու ամիսների ընթացքում կարող է նվազել: Իսկ եթե իրանական կողմը չբավարարվի, կարծում եմ՝ էսկալացիան կարող է շարունակվել: Բայց պետք է նշել, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ իրենց բախման գործընթացի խորացումը չափազանց դժվար հաղթահարելի է լինելու բոլոր կողմերի համար, այդ թվում, բնականաբար, նաև Միացյալ Նահանգների համար, որովհետև Իրանի հրթիռների համար տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմաբազաները հասանելիության գոտում են գտնվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան