Ադրբեջանը մեզ համար վտանգավոր խաղ է խաղում, պետք է ամեն ինչ անել և չեզոքացնել սպառնացող վտանգները․ Գրիգորի Այվազյան

Լուրեր

24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 11:24
Հայ սամբիստները 16 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԵԱ-ում
24.04.2026 | 11:12
Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել
24.04.2026 | 11:02
ՀՅԴ-ականներն այս տարի չայրեցին Ադրբեջանի դրոշը՝ 2021-ից ի վեր առաջին անգամ
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
Բոլորը

Նախևառաջ պետք է շեշտել այն փաստը, որ մինչ Հայաստանում բոլորս տարված էինք նախատոնական պատրաստություններով, Ադրբեջանում, ինչպես ասում են, քնած չէին ու նորանոր խարդավանքներ ու սադրանքներ էին նախապատրաստում Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը։

Նա նկատեց, որ չնայած խոսակցություններ են գնում հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության թուլացման մասին, սակայն, իրականությունը բոլորովին այլ է։

«Իզուր չէ և պատահական չէ, որ Ամանորի ժամանակահատվածում ինտենսիվ հանդիպումներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, թե ինչպես են պատկերացնում հակամարտության վերջնական լուծումը՝ Արցախը միայն տեսնում են Ադրբեջանի կազմում։ Նոր տարվա նախաշեմին մենք նոր համակարգեր ձեռք բերեցինք։ Մեր կողմն էլ է պատկերացնում, քանի որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի, այստեղ այլընտրանք լինել չի կարող»,- նշեց Այվազյանը։

Վերջինս անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքին և նկատեց, որ Ադրբեջանն այս սադրանքով որոշակի չափով հասել է իր նպատակին։

«Որովհետև եթե չլիներ հայտարարությունը, հարկ չէր լինի Իրանի ղեկավարությանը ցավակցություն հայտնել և այս պարագայում ԱՄՆ-ի աչքերում ոչ կոնստրուկտիվ, և ոչ դաշնակից երևալ։ Ադրբեջանը տարածաշրջանում լավագույն գործակալական ցանցն ունի։ Եվ պետք չէ զարմանալ, որ Հայաստանում ապրող հայն այդ լուրը տարածեց։ Առաջին սադրանքը չէ, այսպիսի սադրանքների Ադրբեջանը վաղուց է դիմում, քուն ու դադար չունեն և աշխատում են մեզ մեր դաշնակիցների աչքերում ահաբեկել,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի ղեկավարության մեջ այս ժամանակահատվածում ոչ սին հույսեր են արթնացել՝ կապված ԱՄՆ-Իրան հակամարտության սրացման գործընթացի հետ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կկարողանա գործի դնել վաղուց ունեցած ծրագիրը, այն է՝ Հյուսիսային Իրանի կլանումը և մեծ Ադրբեջանի ստեղծման գործընթացը։

«Իրան-Ամերիկա հակասությունը մեզ լավ բան չի հուշում, իհարկե, Ադրբեջանն, ինչպես ասում են, կփորձի «տաքացնել իր ձեռքերը» և առավելագույնն ուրիշի ձեռքերով այդ հակամարտությունից իր համար շահույթ ստանալ, իսկ մեզ համար բավական վտանգներով լի իրավիճակ է։ Ադրբեջանը մի կողմից երազում է, Իսրայելը մյուս կողմից ամեն ինչ անում են, որ հակամարտությունը սրվի և ռազմական փուլ տեղափոխվի, որպեսզի Իրանը թուլանա։ Եթե այս բացասական սցենարով գնա, մեզ համար վտանգներով լի ժամանակահատված է սպասվում։ Ադրբեջանին ձեռնտու է, որ Իրանն այս հակամարտությունում ջախջախիչ պարտություն կրի և Հյուսիսային Իրանը գրավի։ Ադրբեջանը մեզ համար վտանգավոր խաղ է խաղում, պետք է ամեն ինչ անել և չեզոքացնել սպառնացող վտանգները»,- նկատեց բանախոսը։

Այվազյանը նշեց, որ Ադրբեջանում ներքաղաքական խմորումներ են, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։ «Ընտրությունները երկու նպատակ են հետապնդում ՝ առաջին հերթին, այսպես կոչված, նախկին հեյդարյան գվարդիայից ձերբազատվելու գործընթաց է, Մեհրիբան Ալիևայի դիրքերի ամրապնդումը և իշխանության փոխանցումը նրան, երկրորդ՝ իշխանական բուրգում այնպիսի մարդկանց տեղավորում, որոնք կամակատարներ կլինեն Իլհամ Ալիևին և կանեն ամեն ինչ, ինչպես տերը կամենա՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր նոր խոշոր սադրանքի հետ»,- ասաց Այվազյանը։

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը հույս հայտնեց, որ մեր ժողովուրդն աչալրջությունը չի կորցնի վերահաս ադրբեջանական վտանգին դիմադրելու գործում, մանավանդ որ տարածաշրջանում մեզ համար ոչ այդքան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Նա նաև անդրադարձավ Ադրբեջանում Բաքվի հայերի ցեղասպանությանը։

«Ադրբեջանում Բաքվի հայերի ցեղասպանության 30-րդ տարելիցն է շուտով, և հուսով եմ՝ մինչ այդ  մեր պետական մարմինները կտան համապատասխան իրավական և քաղաքական գնահատականներ այս իրադարձությանը՝ ճանաչելով որպես ցեղասպանություն, կարևորելով, որ ղարաբաղյան հակարմարտությունը սկսվեց հենց Ադրբեջանում հայերի ցեղասպանությունից։ Այդ ցեղասպանության փորձին՝ արտահանել Արցախ, և Արցախի ժողովուրդն այլընտրանք չունեցավ, և հռչակեց իր անկախությունը։ Եթե չխոսենք նախապատմության մասին, որ Ադրբեջանում ցեղասպանություն է եղել, ապա մեր՝ արևմտյան և ոչ միայն արևմտյան գործընկերների համար ինքնորոշման, անկախության բոլոր հայտարարություններն անընկալելի կմնան, պետք է բացատրենք պատճառահետևանքային կապը»,- եզրափակեց Այվազյանը։