«Ժամագործները մեր երկրում քիչ են, ժամացույցի գործ անողները՝ շատ»․ «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Հայաստանում պետք է ժամագործական դպրոց բացվի, Շվեյցարիայի հետ կարող ենք կապերն ուժեղացնել, մասնագետներ հրավիրել Հայաստան, որ ժամագործություն սովորեցնեն։ Բայց դրա համար Կառավարությունը պետք է տարածք հատկացնի, անհրաժեշտ պարագաները պետք է Հայաստան բերվեն, դրանց հարկման հարցը լուծվի. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիր Րաֆֆի Կազանչյանը։

«19 շվեյցարական ընկերության հետ քննարկում եմ ունեցել, իսկ Հայաստանի կառավարությունից՝ ոչ մի արձագանք։ Այդ ընկերությունների հետ խոսել եմ, որ իրենց ժամացույցները Հայաստանում պատրաստենք և ուղարկենք, օրինակ, Ղազախստան, Ուզբեկստան, այնտեղից էլ՝ Շվեյցարիա։ Ինձ ասել էին, որ սրան զուգահեռ՝ պետք է բավականին մեծ չափի ապրանք գնեմ։ Կառավարությանը խնդրել էի, որ հարկերը երեք տարով հետաձգեն, սակայն կառավարությունից ասացին՝ չենք ուզում կոռուպցիայի ու մանիպուլյացիայի տակ ընկնել: Այդ ժամանակ պատրաստ էի բացել «Կազանչյան ժամագործական դպրոց»-ը։ Հեղափոխությունից հետո չեմ դիմել, իրենք բոլոր փաստաթղթերն ունեն, մեկը մյուսին կփոխանցեն»,- ասաց Կազանչյանը։

Նրա տեղեկացմամբ՝ անցյալ տարի էլ այս թեմայի մասին խոսել է, բայց ոչ մի արձագանք չի ունեցել․ «Այժմ ժամացույցները Հայաստանից դեպի Շվեյցարիա ենք արտահանում, այնտեղից էլ՝ աշխարհի 125 երկիր։ Շատ մեծ ծրագրեր ունեմ, կապեր ունեմ, բայց աջակցություն է պետք։ Մենք կարող ենք Հայաստանում ժամացույցի մասեր արտադրել և ուղարկել Շվեյցարիա։ Այսօր Շվեյցարիան պատվեր է տալիս աշխարհի տարբեր երկրներին, ինչո՞ւ նրանց շարքում չլլինի Հայաստանը»։

Րաֆֆի Կազանչյանի խոսքով՝ Հայաստանում ժամագործները քիչ են, բայց ժամացույցի գործ անողները՝ շատ։ «Ժամացույցը միայն ժամ ցույց չի տալիս, մեխանիզմը, դիզայնը ևս կարևոր է։ Ժամացույցի արժեքը հենց մեխանիզմն է որոշում։ Շվեյցարիայի ժամագործական համալսարաններն այսօր ժամացույցի մեխանիզմ արտադրելու համար 7 տարի ժամանակ են ծախսում, որ շատ յուրահատուկ մեխանիզմ պատրաստեն»,- ասաց Րաֆֆի Կազանչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան