Հայկ Մարությանը երկարացրել է «Երևան Սիթի»-ի տարածքի ընդլայնման պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.04.2026 | 15:55
Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ
07.04.2026 | 15:43
Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի
07.04.2026 | 15:32
Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի
07.04.2026 | 15:24
Իրանի գերագույն առաջնորդը «անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմում». The Times
07.04.2026 | 15:20
Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր ունեցվածքը // Մի շարք մարզերում ձյուն կգա․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 15:15
Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին
07.04.2026 | 15:10
Ալիկ Ալեքսանյանը` ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 15:02
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026 | 14:59
Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին
07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
07.04.2026 | 14:29
Զարմացած եմ, մենք էլ ենք սենյակներ մտնում և աշխատավարձերի բարձրացում կա․ առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս շինությունը, որը զբաղեցրել է Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեի մայթի մի հատվածը Հանրապետական նախկին պատգամավոր, մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների 24 մասնաճյուղերից մեկն է: Ալեքսանյանների ընտանիքի կողմից զբաղեցված տարածքը կազմում է 596 ք.մ.:

Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ այստեղ Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ունի 3 հա մակերեսով հողատարածք, որին կից գտնվող նշյալ 596 ք.մ. մակերեսով տարածքն առևտրի տաղավարներ կառուցելու նպատակով դեռ 2010 թվականից տրվել է նրան, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր: Տարածքն առևտրի ժամանակավոր տաղավարներ կառուցելու նպատակով 2010 թվականից Սամվել Ալեքսանյանի կնոջը տրվել է 5 տարի ժամկետով:

Հեղափոխությունից հետո, Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, տարածքի վարձակալության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականը, այսինքն՝ ևս 5 տարով:

Սամվել Ալեքսանյանի տիկնոջ՝ Շողերինա Մկրտչյանի դիմումի հիման վրա կառուցապատման պայմանագրի ժամկետը, Հայկ Մարությանի որոշմամբ, երկարացվել է այս տարվա դեկտեմբերի 23-ին: Քաղաքապետի որոշումից տեղեկանում ենք, որ տարածքի համար որպես վարձավճար սահմանվել է հողամասի կադաստրային արժեքի 5%-ի չափով:

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ այս 5 տարիների ընթացքում Ալեքսանյանները տարածքի մեկ ք.մ.-ի համար վճարելու են 10.710 դրամ: Տարեկան այդ գումարը կազմելու է 320.000 դրամ: Նախկինում, սակայն, վճարն ավելի քիչ է եղել՝ 192.000 դրամ:

Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեի տարածքի հատկացման հաշվին ընդլայնվել է «Երևանի Սիթի» սուպերմարկետի տարածքը, իսկ տաղավարները, որոնց մասին նշված է քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից  ստորագրված 4782-Ա որոշման մեջ, այս ապակե պատից այն կողմ են՝ սուպերմարկետի ներսում:

Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ տարածքը համայնքապատկան է, օտարման ոչ ենթակա: Նշյալ որոշումը մինչ քաղաքապետի կողմից ստորագրվելն ուղարկվել է վարչական շրջանի աշխատակազմ՝ նշագրումներ կատարելու համար:

Անզեն աչքով տեսանելի է, որ Ալեքսանյանների ընտանիքին կառուցապատման համար տրված տարածքը զբաղեցրել է մայթի մի հատվածը: Վարչական շրջանի պատասխանատուին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյո՞ք այս նեղ ուղին անցորդների համար խնդիրներ չի առաջացնում: Միաժամանակ նշենք, որ «Երևանի Սիթի» սուպերմարկետի սայլակները զբաղեցրել են անցորդների համար նախատեսված տարածքից հատվածներ:

Ի դեպ, քաղաքապետի այս որոշումից մի քանի օր առաջ Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ եթե գործերը լավ լինեն, Երևանին ավտոբուսներ կնվիրի, իսկ մինչ այս քաղաքապետարանը երեք աղբատար մեքենաներ էր ստացել նրա ընտանիքին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ից:

Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, թե այն տաղավաները, որոնք զբաղեցնում են մայթերի համար նախատեսված տարածքները, ապամոնտաժվելու են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան