ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների դիվանագետների հետ

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ-Զաաբիի (Mohamed AlZaabi), Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի (Bahaa El Din Bahgat Dessouki), Լիբանանի դեսպան Մայա Դաղերի (Maya Dagher), Իրաքի դեսպանության երրորդ քարտուղար Դալյա Ահմեդի (Dalya Ahmed) և Սիրիայի դեսպանության հյուպատոս Բաշար Սաֆիեի (Bashar Safie) հետ:

«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց մերձավորարևելյան ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը և առաջնահերթությունները: Մերձավորարևելյան տարածաշրջանի գործընկերների հետ ամփոփվեցին ընթացիկ տարվա ընթացքում համատեղ իրականացված աշխատանքները՝ գոհունակությամբ արձանագրելով ձևավորված օրակարգերի բազմակողմանիությունը: Միաժամանակ քննարկվեցին առաջիկա տարում նախատեսվող կարևոր միջոցառումներն ու ծրագրերը:

Որպես նոր հեռանկարային ուղղություններ` Միջին Արևելքի արաբական երկրների դեսպաններին ներկայացվեցին հայաստանյան բուհերի օտարերկրյա ուսանողների ընդունելության հնարավորությունները և բարձրագույն կրթության ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն արաբական երկրների համալսարանների հետ: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի մարզերի արտադրանքի արտահանման ու զբոսաշրջության զարգացման հնարավորություններին»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: