Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
27.12.2019 | 16:48ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ: