Արմեն Թավադյանի պաշտպանները Վերաքննիչում կբողոքարկեն կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

«5-րդ ալիքը» ստորագրահավաք է կազմակերպել՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Ստորագրահավաք ենք կազմակերպել լրատվամիջոցների խմբագիրների, տնօրենների, սեփականատերերի շրջանում՝ Գլխավոր դատախազություն ներկայացնելու համար երաշխավորագիր, որպեսզի 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին, Քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջի համաձայն, անձնական երաշխավորությամբ փորձենք ազատել»,- ասաց Հարությունյանը:

Նա, միաժամանակ, տեղեկացրեց, որ հայտարարություն են պատրաստել՝ միջազգային կազմակերպություններին փոխանցելու համար: Դրանում Արմեն Թավադյանի կալանավորումն ապօրինի որակելով՝ նշվում է, որ նրա դեմ քրեական գործի հարուցումը նման է «քաղաքական հաշվեհարդարի՝ անձնական կապերի համար»:

Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ Արմեն Թավադյանի նկատմամբ քրեակադատավարական գործընթացները նախաձեռնման պահից ընթանում են դատավարական կոպիտ խախտումներով. «Ի վերջո հասանք երեկվա դատական ակտին, երբ առանց որևէ տրամաբանական պատճառաբանության պարոն Թավադյանը կալանավորվեց դատավոր Մնացականյանի որոշմամբ»:

Արմեն Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու համար։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ փաստորեն արդեն այս փուլում ՀՔԾ-ն և դատարանը համարում են, որ ցանկացած ցուցմունք, որը կլինի Ռոբերտ Քոչարյանի օգտին, կանխավ պետք է սուտ լինի:

«Շատ հետաքրքիր ձևակերպում է, որովհետև հոդվածը նշանակում է՝ սուտ ցուցմունք տալու համար կաշառել, այդպես է ձևակերպումը: Երբ, օրինակ, հաստատվի, որ անձին խնդրել են, համոզել են Ռոբերտ Քոչարյանի օգտին ցուցմունք տալ, դեռ պետք է քննարկվի, արդյո՞ք այդ ցուցմունքը սուտ է, թե՞ ճիշտ է: Այսինքն՝ այս պահից սկսած մեր իրավապահ համակարգն ինչ-որ առումով ազդանշան է տալիս հետագա դատական պրոցեսների համար, որ բոլոր այն անձինք, ովքեր կհամարձակվեն Ռոբերտ Քոչարյանի օգտին ցուցմունք տալ, այդ ցուցմունքը կդիտարկվի որպես սուտ ցուցմունք»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը ստացել են այսօր առավոտյան, և այն բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: