Վարչապետն ընդունել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց սթարթափները և ստանալով պետական ֆինանսավորում:

«Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: Վարչապետը նշել է, որ ծրագիրը բխում է ՀՀ կառավարության՝ մեր երկրի և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին տեսլականից և Սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատկերացումներից, այն է՝ Հայաստանը պետք է ոչ միայն կարոտել, այլև այցելել հայրենիք, աշխատել այստեղ, ստեղծել, հարստանալ և հարստացնել: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է «Ներուժ»-ի հաղթողների փորձը տեխնոլոգիական ոլորտում և հաջողություններ մաղթել նրանց՝ հայրենիքում հետագա գործունեության մեջ:

«Ներուժ»-ի հաղթողները շնորհակալություն են հայտնել վարչապետին շնորհավորանքի համար և ներկայացրել իրենց նախաձեռնած սթարթափները, որոնք նախատեսում են տեղայնացնել Հայաստանում: 2019թ. «Ներուժ»-ի հաղթող ճանաչված գաղափարները վերաբերում են գյուղատնտեսության, աղբահանության, սպորտի, ծառայությունների ոլորտների զարգացման և բարելավման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում: