Շիրակի մի շարք դպրոցներ ջեռուցման խնդիր ունեն. դասասենյակները վառարաններով են տաքացվում

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Շիրակի մարզում ձմեռները սովորաբար խստաշունչ են լինում, ինչը խնդիրներ է առաջացնում հատկապես գյուղական համայնքների դպրոցների ջեռուցումը պատշաճ կազմակերպելու առումով: Այս տարի ձմեռը բավական մեղմ է, սակայն դպրոցների ջեռուցումը շարունակում է խնդիր լինել։ Իրավիճակը մտահոգիչ է հատկապես այն գյուղական դպրոցներում, որտեղ ջեռուցման կենտրոնացված համակարգ չկա: Թեև Շիրակի մարզի դպրոցների մեծ մասը գազաֆիկացված է, սակայն երկու տասնյակից ավելի դպրոցներ շարունակում են ջեռուցել հեղուկ վառելիքով, որոշներն էլ՝ էլեկտրաէներգիայով։

30 տարուց ավելի հեղուկ վառելիքով վառարաններով է ջեռուցվում  Նահապետավանի միջնակարգ դպրոցը: 90 աշակերտ ունեցող դպրոցը կառուցվել է 1972 թվականին, որից հետո ոչ մի անգամ չի վերանորոգվել: Տնօրեն Մարինե Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց՝ շենքը վտանգավոր է երեխաների ու աշխատակազմի համար։

«Երկրաշարժից այս կողմ հեղուկ վառելանյութով ենք ջեռուցում: Մեր դպրոցը տիպային է՝ մեծ դասասենյակներով, հին, չվերանորոգված: Մեր տարածքը մեծ է՝ 1700 քառակուսի մետր, ֆինանսական շատ միջոցներ պիտի տրամադրվեն վերանորոգման համար: Շենքային պայմանները վատթար են, վտանգավոր երեխաների համար: Ի՞նչ տարբերություն այստեղի երեխայի ու մայրաքաղաքի երեխայի միջև»,- ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ ջեռուցման այլընտրանքային տարբերակ չունեն:

«Դիմել ենք պատկան մարմիներին: Նույնիսկ ցուցում ենք ստացել, թե սոլյարկա չվառեք, բայց ուրիշ հնար չկա: Հին դպրոց է, էլեկտրական մալուխները չեն դիմանում, որ սալիկներով տաքացվի»,- ասաց Մարինե Մանուկյանը։

Համեմատաբար ավելի բարվոք շենքային պայմաններ ունի Սարատակի միջնակարգ դպրոցը, սակայն ջեռուցման եղանակը նույնն է՝ հեղուկ վառելիքով վառարան: Տնօրեն Էդվարդ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց՝ գազն իրենց կողքով է անցնում, սակայն դպրոցը գազաֆիկացված չէ:

«Շիրակի մարզում ջեռուցման հարցը գլոբալ խնդիր է: Ջեռուցվում է հեղուկ վառելիքով վառարանով: Ուրիշ տարբերակով չունենք, 1971 թվականի շենք է, հնարավոր չէ ուրիշ միջոցով»,- ասաց Սարատակի դպրոցի տնօրենը:

Նա նշեց, որ 189 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման համար ձմեռվա ընթացքում ծախսում են շուրջ 2 մլն դրամ՝ դասասենյակներում պատշաճ ջերմություն ապահովելու համար: «Ջեռուցումը նորմալ հասցնում ենք, 18-20 աստիճան է դասարաններում, երեխաները շատ լավ հաճախում են, բացակայություններ չկան»,- ասաց Էդվարդ Գրիգորյանը։

Այս տարեսկզբին՝ փետրվարի 11-ին դպրոցում մեծ հրդեհ էր բռնկվել, սակայն, տնօրենի հավաստմամբ, հետևանքներն ամբողջովին վերացված են, գլխավորը մնում է դպրոցի գազաֆիկացման խնդիրը։

«Բարերարների օգնությամբ դպրոցը բերեցինք բարվոք վիճակի: Հասցրել ենք վերանորոգել տանիքը, դասարանները, դռներն ու լուսամուտները փոխել ենք: Հայ կրթական հիմնարկության երեխաներին շնորհակալ եմ, որ ռոբոտաշինության լաբորատորիան բերեցին տեղադրեցին: Ունենք սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ, ճաշարան: Եթե գազաֆիկացման հարցը լուծվի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց Էդվարդ Գրիգորյանը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է պատկան մարմիններին։

«Մարզպետարան ենք դիմել, նախարարություն եմ գրել, ԱԺ պատգամավորի էլ եմ գրել, խնդրել, բայց հարցը մնացել է օդից կախված։ Բայց մեր մարզպետը խոստացել է, որ մեր հարցը կլուծվի հրատապ: Նույնիսկ ԱՄՆ-ից բարերարների էլ եմ դիմել»,- ասաց Սարատակի միջնակարգ դպրոցի տնօրենը։

Նշենք, որ 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվելիք միջոցներով հիմնովին նորոգվելու ու վերակառուցվելու է 22 մարզային հանրակրթական հաստատություն, որոնց շարքում Շիրակի մարզից ներառված է 3 դպրոց՝ Արեգնադեմի, Բերդաշենի ու Կապսի միջնակարգ դպրոցները։

Է.Չոբանյան